168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի դերասաններ Սամվել Թոփալյանը և Արսեն Ազիզյանը նշեցին, որ «գոյամարտը» շարունակելու են, քանի դեռ ԿԳՄՍ նախարարությունը հետ չի կանգնել «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումից:
«ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք լավ պայմաններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ֆինանսավորվում է պետության կողմից, և պետությունն է որոշում՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները»,- պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում խոսելով «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհություններից ու քննադատություններից՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը, համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։
«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի: