«Հիմնականում անասուն ունեցողներն են գնում-գալիս, շատ քիչ ընտանիքներ են գյուղում ապրում։ Ինձ էլ են առաջարկում վերադառնալ գյուղ, բայց ես էս պահին ո՞նց գնամ, թշնամու հարձակման ժամանակ Վարդենիսի ժողովուրդն են ինձ ու երեխեքիս ավտոյով գյուղից հանել, Աստված չանի, բայց, որ նորից մի բան լինի, ես ի՞նչ եմ անելու, ամուսինս էլ էս պահին էստեղ չի, պետք է գործը վերջացնի, որ կարողանա գա։ Սպասեմ ամուսինս գա, եթե Կութի ժողովուրդը վերադառնա գյուղ, մենք էլ նույն ձև կգնանք, դա մեր հայրենիքն է, մեր հողը․․․»։