«Մեր հասարակությունը հենց սա պետք է հասկանա. գիտակցի, որ այն ծրագրերով, որով այս մարդիկ եկան իշխանության և հասարակությանը շարունակում են կերակրել, իրականությանը չեն համապատասխանում։ Փաշինյանը մնացել է այն մակարդակի, որ հպարտանում է, թե՝ «ջուր են պզզցնում, վարչապետն է անցնում», և նման ձևակերպումների դաշտում։ Նման մակարդակից մի փոքր բարձր մակարդակ ունեցողն այլևս Նիկոլ Փաշինյանին ձայն չի տա»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն է։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Փաշինյանի ժողովրդավարական այս բլեֆը, սակայն, բացահայտվել է ոչ միայն արտաքին հարաբերություններում և ոչ միայն թշնամիների կողմից։ Եթե ժողովրդավարություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշանակում է անվտանգություն, ապա դա պետք է վերաբերի ոչ միայն արտաքին հարաբերություններին, այլ առաջին հերթին՝ պետության ներքին կյանքին։ Հենց այստեղ է, սակայն, որ փաշինյանական դեմոկրատական փուչիկը պայթում է մեկ այլ ուժգնությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներսում, Երևանի ամենակենտրոնում քայլում է առնվազն մեկ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, նրա ավտոշարասյունը նվազագագույնն այդքան ավտոմեքենաներից է բաղկացած։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն է։
Քաղաքականությունը, չնայած գործընթացային դիտարժանությանը, այդուհանդերձ գնահատվում է արդյունքներով: Դա վերաբերում է նաև քաղաքականության կառուցակարգերին, այդ թվում՝ օրինակ, ժողովրդավարությանը: Թեև ժողովրդավարության ընթացքը (ընտրությունների օրինականություն, քաղաքական ազատություններ և այլն) կարևոր է, այդուհանդերձ դրա վերջնական գնահատականը տրվում է արդյունքներով: