ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործներին և բեռնափոխադրողներին մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է ՌԴ կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում ստուգումների ենթարկվում: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներից երկու հոգու ընդունել են դեսպանատանը:
«Ինձ հետ կապ են հաստատել բեռնափոխադրողներ և տնտեսվարողներ՝ տեղեկացնելով, որ Վերին Լարսի անցակետում գյուղմթերքով բեռնված մոտ 10 ֆուռ արդեն հետդարձի ճանապարհն են բռնել, 200 ֆուռ սպասում են իրենց հերթին,- 168.am-ի հետ զրույցում ահազանգեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մանրամասնելով,- Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայության հետ կապված խնդիրներ կան. ռուսական կողմի ներկայացուցիչները եկել, փորձանմուշներ են վերցրել և ասել՝ ԵԱՏՄ-ստանդարտներին չի համապատասխանում»: