
Երբևէ նման բան չի եղել. Էսքան մարդ որ անգործ մնա՝ կարո՞ղ են ինչ-որ մի տեղ տեղավորել.ակցիայի մասնակից
ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող կոնյակագործներին և բեռնափոխադրողներին մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է ՌԴ կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում ստուգումների ենթարկվում: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներից երկու հոգու ընդունել են դեսպանատանը:
168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ 20 տարուց ավելի աշխատում է Պռոշյանի կոնյակի գործարանում և նման խնդրի նախկինում երբեք չեն բախվել:
«Մեր իշխանություններն էլ պետք է ընդառաջեն, որովհետև այսքան ժողովուրդը՝ համարյա 400 հոգի, կարող է գործազուրկ մնալ, կարա՞ն էսքանին տեղավորեն՝ ինչ-որ մի տեղ աշխատեն: Նորմալ աշխատում էինք, մինչև էս պահը, ոչ մի խնդիր չենք ունեցել»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ հույս հայտնելով, որ կբացեն ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում