«Դատարանն ընդհանրապես վկայի վրա ազդեցությանմ մասով իր որոշումը կայացնելուց հետո հարցեր չի տվել կողմերին… Ո՞նց կարող է անձի լսված լինելու իրավունքի մասին խոսել, երբ պրոֆեսիոնալ իրավաբանը պաշտպանում է նրա շահերը: Դատարանը որոշում չի կայացրել, այլ փաստարկն է վեր հանել ու չկրկնվելու համար ասել՝ այդ հարցին չի անդրադառնալու: Վազգեն Սաղաթելյանին ոչինչ չէր կաշկանդում, որ ասեր՝ նույնը չէ, պատվարժան դատարան, ուրիշ բան եմ ուզում ասել»,- ասաց նա:
«Մենք արդեն աստիճանաբար վերադառնում ենք Քրեական դատավարության օրենսգրքով նշվող հաջորդականության շրջանակ. ևս մեկ հարց է մնացել, որպեսզի ամբողջությամբ վերադառնանք, մեր պատկերացմամբ, առաջին իսկ նիստից շեղված շրջանակները»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի դատաքննությանն ու դրա շրջանակում պաշտպանական խմբի միջնորդությունների մերժմանը: