«Հաճախ ներքաղաքական լարված իրավիճակներում սահմաններին լարվածության վերաբերյալ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է դաշտ նետվում՝ անհրաժեշտության դեպքում էսկալացիա հրահրելու համար, որպեսզի դրանով հիմքեր տան Փաշինյանին՝ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, պարետային ժամ երկրում մտցնելու համար։ Պարզից էլ պարզ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ աջակցում են Փաշինյանին»,- ասաց Սողոմոնյանը։
«Եթե Թուրքիան և Ադրբեջանն ունենան հնարավորություն, կմիջամտեն՝ այս իշխանությանը փրկելու համար, որովհետև հենց այս իշխանությունն է իրականացնում քայլեր, որոնք ամրապնդում են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը։ Այդ երկրներն իրենց նպատակներին են հասնում Հայաստանում գործող այս համակարգի շնորհիվ, ավելին, նրանք փորձում են անել ամեն բան, որ Հայաստանը նաև ապագայում վերականգնվելու հնարավորությունից զրկվի»,- ասաց նա։
Եթե պատերազմ լինի, Ֆրանսիան զորք չի ուղարկի Հայաստան. Մուրադ Փափազյան
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ընդդեմ հողերի հանձնման շարժում է. Հրաչ Վարժապետյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների, գիտնականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Արդյո՞ք այս փաստերը հիշում է՝ բանակին սնուցող արտերիաները չփակելու հորդոր անող Անդրանիկ Քոչարյանը, և, կրկնում ենք, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ճանապարհներ փակելով որևէ վնաս է հասցրել բանակին այդ օրերին: Մի կողմ ենք դնում պաշտոնավարման 6 տարիների, և հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ զինված ուժերին հասցված վնասները:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ստի և ճշմարտության դեմ պայքարի շրջանակում Աբովյանից մեկնարկել է դեպի Երևան երթը, ժամը 16:00-ին երթի մասնակիցները լինելու են Հանրապետության հրապարակում: