ԱԱԾ-ին ուզում եմ հարցնել` մեր ազգային անվտանգությունը ապահովվա՞ծ է. թող չսպառնան. Գառնիկ Դանիելյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ստի դեմ և հանուն ճշմարտության պայքարի շրջանակում Աբովյանից մեկնարկել է դեպի Երևան երթը, ժամը 16:00-ին երթի մասնակիցները լինելու են Հանրապետության հրապարակում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին արդեն հասցրել է զգուշացնել՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ:

168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշեց, որ իրենք հակասահմանադրական որևէ քայլ չեն արել:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ԱԱԾ-ն կամ այն կառույցները, որոնք պարտավոր են ազգային անվտանգությունն ապահովել, ապահովվա՞ծ է այսօր մեր ազգային անվտանգությունը: Մեր երկրի, սահմանների անվտանգությունն ապահովվա՞ծ է: Ապահովված չէ: Մեր պայքարը նրա համար է, որ մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինի, որ ամեն մեկն իր գործն անի: Ամեն մեկն իր գործը չի արել: Ամեն կառույց իր գործը չի արել, դրա համար հասել ենք էս օրին: Թող չսպառնան, ես սա ավելի շատ դիտարկում եմ՝ որպես սպառնալիք»,- նշեց Դանիելյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս