«Ընդամենը փոքր տեխնիկական խնդրի համար իրար հետ չեն նստի բանակցությունների և գաղտնի չեն պահի։ Ըստ իս՝ այս գաղտնի հանդիպումները շարունակվելու են, և վերջում մեր առջև միանգամից դնելու են մի այնպիսի փաստաթուղթ, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե երբեք ժողովրդից թաքուն ոչ մի բան չի անի, բայց արեց հակառակը»։
Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և, բնականաբար, տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել. սկիզբ, վերջ… Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս, և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ, նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: Եթե աստղագետ չլինեի, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով այս օրերին Աստանայում է՝ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, բավականին ուշագրավ և ըստ էության աշխարհաքաղաքական նշանակության երկկողմ և եռակողմ հանդիպումներ է ունենում այս հարթակում։
Հարավային Կովկասում և դրա շուրջ «եռացող» աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանությունները չեն դադարում Թուրքիայի իշխանություններին ընդառաջ քայլեր կատարել։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի զրույցը Ֆրանսիայի հեղինակավոր «Ֆիգարո» (Le Figaro) լրատվամիջոցի փոխխմբագիր, քաղաքական վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բուիսսոնի (Jean-Christophe Buisson) հետ:
«Ցանկացած հայի սրտում, ում համար Արցախը հայրենիք է, ոչ թե միայն ցավ, տառապանք կա, այլև ցասում,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Կանադայի Հայ դատի շրջանային հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը՝ տեղեկացնելով, որ նախօրեին ՀՅԴ Մոնտրեալի կառույցների նախաձեռնմամբ տեղի է ունեցել Արցախի զորակցության ժողովրդական հավաք,- Հանդիպումն այնպես չէր, որ միայն զեկուցում էինք, այլև լսում էինք ժողովրդին: Ահավոր հիասթափված, հուսախաբ, զայրացած, ուղղակիորեն տառապանքի մեջ է Կանադայի սփյուռքյան գաղութը. Արցախի հանձնումի, վաճառքի հետ չի հաշտվել: