Արցախի կորստից մեկ տարի անց ՀՀ իշխանությունները շարունակում են Արցախի կորստի մեջ մեղադրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի լուծարման հրամանագիրը ստորագրելու համար:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց՝ ինչպես անիմաստ է միայն ասել, թե Արցախի Հանրապետությունը չի լուծարվում և վերջ, այնպես էլ անիմաստ է խոսել միայն այս հայտարարության մասին ու ոչինչ չանել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը: