Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ այն գեներալները, որոնք ըստ Փաշինյանի՝ վախկոտ էին, փախել էին, Փաշինյանի կողմից էին նշանակվել. «Այն մարդիկ, որոնք կարող էին, գիտեին, ուզում էին օգնել, նա մոտ չթողեց ռազմական գործողություններին: Եթե հիշում եք՝ պատերազմի երկրորդ օրը Քոչարյանը, Սարգսյանը, Խաչատուրովը կանգնած էին Ստեփանակերտի ԳՇ մոտ, նրանց դեմ անգամ դուռը չբացեցին: Փաշինյանի տիկինն էր բունկերում»:
Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ Էմմա Պալյանը հաջողացրել է ամուսնուն տեղավորել ՔՊ-ի՝ Գյումրիի ավագանու ցուցակում, և այն էլ՝ անցողիկ տեղում: Մեր տեղեկություններով՝ Պալյանի ամուսինը ցուցակում 16-րդ տեղում է: