«Այսօր Արուսյակ Ալեքսանյանը լրացրեց այն պաշտոնյաների շարքը, ովքեր մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելով՝ մեղքերի թողություն են ստանում և անձեռնմխելի են՝ Դավիթ Տոնոյան, Պատրոն Դավիթ, Ստեփան Գալստյան, Փիլոյան… Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Կուզենայի, որ Դավիթ Սանասարյանն էլ այդտեղ լիներ, բայց նա դեռ առկախված վիճակում է: Փաստորեն այս մարդիկ, ովքեր տարբեր էտապներում օգնել են Փաշինյանին և կամակատար են եղել, մտածել են, որ Փաշինյանն իրենց կների, բայց Փաշինյանը նման բան չունի»։
Նա վստահեցրեց, որ այս «դաժան» օրերն ավարտվելու են, իսկ հայ ժողովուրդը, որը տեսել է թաթար-մոնղոլական, արաբական ու թուրքական արշավանքները, սա ևս կհաղթահարի:
Երեկ կատարվածից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, դժվարանում ենք ասել, հետևություններ արե՞լ է, թե՞ ոչ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ գիշերը, շատ լավ առիթ է երիտասարդ կնոջ, մասնագետի, դատավորի համար, ով դեռ պիտի ապրի ու աշխատի այս երկրում, մի անգամ ևս խորհել՝ շարունակե՞լ գնալ այն ճանապարհով, որով ինքը գնում է, թե՞ այնուամենայնիվ, արժե մի անգամ մտածել:
«Բավականին բուռն և հանգամանալից դատական քննություն տեղի ունեցավ, երկու օր: Մենք մանրամասն անդրադարձանք հիմնավոր կասկածին, հիմնավորեցինք, որ հիմնավոր կասկածի ապացուցողական շեմը ոչ միայն կալանավորման սկզբնական շրջանի համեմատ չի բարձրացել, այլ նվազել է: Անդրադարձանք նաև նախաքննական մարմնի պատշաճ ջանասիրության հարցին, հիմնավորեցինք, որ նախաքննության ընթացքում քննիչն ընդհանրապես պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել»:
Երեկ շատ խոսվեց, որ ցավալիորեն դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը նախկին քննիչ Արուսյակ Ալեքսանյանն է:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաեւ Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։