«Արմեն Գրիգորյանը քաղաքական հետապնդման զոհ էր»․ Գագիկ Մինասյան

«Ինքը զոհ էր՝ քաղաքական հետապնդման զոհ: Հենց ամենասկզբից այն գործը, որ կարված էր իր վրա, քաղաքական պատվերով իրականացված գործ էր, և այն բոլոր մարդիկ, որոնք այսօր բազմաթիվ պետական կառույցներում են, որտեղ հրամաններ են տվել, որոնք կատարել են այդ հրամանները ու հասցրել են քաղաքական սպանություն իրականացնել, բոլորն օրենքի տառին համապատասխան՝ պատասխան են տալու»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով դատարանի դահլիճում հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի աղմկահարույց մահվանը՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Նա վստահեցրեց, որ այս «դաժան» օրերն ավարտվելու են, իսկ հայ ժողովուրդը, որը տեսել է թաթար-մոնղոլական, արաբական ու թուրքական արշավանքները, սա ևս կհաղթահարի:

«Այս անհայրենիք տականքների արշավանքը ևս կավարտվի»,- շեշտեց քաղաքական գործիչը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031