Եվ քանի որ նա այդ մասին խոսում է «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում՝ տասնյակ թիկնապահների զգոն հայացքի ներքո, որևէ մեկը չի ընդհատում ու հանուն ճշմարտության չի ուղղում՝ ասելով, որ նույն այդ ժամանակահատվածում պատմական ժանրին են վերագրվել նաև «Արցախ», «Արցախի մեր հայրենակիցներ», «Արցախի ինքնորոշման իրավունք», «հայկական երկու հանրապետություններ» արտահայտությունները։ Ու նաև այդ լռության պատճառով Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անհոգնել ընթացքը նաև Հայաստանի Հանրապետությունը պատմական ժանրին վերագրելու ուղղությամբ։
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություններ, որոնց կատարումը տվյալ պահի իշխանության ուղղակի պատասխանատվության տիրույթում է։ Բազմաթիվ այդպիսի պարտավորությունների թվում կենսական նշանակություն ունի քաղաքացիների կյանքի իրավունքի, պետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։