Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա գնալ-չգնալու հարցը չի քննարկվել։
«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարները, որոնք քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն այս պրոլոգով սկսեց քաղաքապետ Ավինյանը՝ դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ու վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն են։
Ճիշտ այն նույն րոպեներին, երբ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երթևեկության օրինակով խոսում էր օրենքի առաջ բոլորի հավասարության մասին ու «կռուտոյ արագության» դրսևորումները պայմանավորում էր «քուչում ապրածով», Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը բառի բուն իմաստով «կռուտոյ արագությամբ» ու քուչայական մեթոդներով իր ենթակաների հետ ծեծի էր ենթարկում ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Այսօր առավոտյան Նորքի թաղապետարանում թաղապետի, աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թաղապետը և աշխատակիցները հարձակվել են Արթուր Չախոսյանի վրա և հարվածներ են հասցրել նրան։ Միջադեպից հետո թաղապետարան են ժամանակ ոստիկանները։
Քիչ առաջ Նոր Նորքի թաղապետարանում խմբով՝ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ի կցորդ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ ու գործուն մասնակցությամբ դաժան ծեծի ենթարկած Արթուր Չախոյանին տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այսօր Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի տեսանյութին ՀՀ ոստիկանությունը տեղյակ է։ Այս մասին 168.am-ին ասացին ոստիկանությունից և հավելեցին.
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար․ այս հայտարարությունն առավոտյան տարածել է Երևանի քաղաքապետարանը։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին Gallup-ի նոր՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքները։ Ասուլիսին ներկա էր նաև հանրային գործիչ Արթուր Չախոյանը, որն առավել հայտնի է քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների այս ու այն թերացումները բացահայտելով և քաղաքային բյուջեի գումարների մսխման, վատնման մասին տարբեր արձանագրումներով։
Երեկ հայտնի բլոգեր, Քաղաքապետարանի ապօրինությունները բացահայտող Արթուր Չախոյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց:
Երեկ հասարակական գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ ահազանգել է Երևանի քաղաքապետարանի կողմից կոռուպցիայի հերթական դրսևորման մասին, և հենց ուղիղ եթերի ժամանակ էլ ենթարկվել էր հարձակման։
«Այս զուգարանի փոխարեն պետք է լիներ մոդուլային զուգարան, այնտեղ նման բան չկա, ինչն ինքնըստինքյան փաստում է կոռուպցիայի մասին։ Իմ հաշվարկներով, տեղադրված այս զուգարանը արժի մոտ 500-600.000 դրամ։