Մեզ էլ են սադրում, թևերներս չենք քշտում, գնում մարդ ծեծելու. Պարոն Մխիթարյան, պարոն Տեր-Մարգարյան. սա կուսակցական տեղ չէ. սխալ բաներ մի’ խոսեք. Տիգրան Ավինյան

«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարները, որոնք քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն այս պրոլոգով սկսեց քաղաքապետ Ավինյանը՝ դիմելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։

Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս հենց Տիգրան Ավինյանի հայրն էր սադրել ՀՀ հպարտ քաղաքացիների մի մասին՝ նրանց անվանելով «գեղի «Opel»-ներով համբալներ», իսկ Տիգրան Տեր-Մարգարյանն էլ մասնակցել էր իրեն քննադատած բլոգեր Արթուր Չախոյանի ծեծին, ապա հավելել՝ ինքը «տղա է»։

«Տեսարանը ոչ հաճելիներից էր, և, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար։ Եվ ձեզնից՝ պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն»,- այսօր Տիգրան Ավինյանի ելույթին արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս