««Ձուկը գլխից է հոտած», թաղապետերը գոտեպնդվում են, որ Ավինյանի նման պաշտպան ունեն». Իզաբելլա Ավագյան

Այսօր առավոտյան Նորքի թաղապետարանում թաղապետի, աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թաղապետը և աշխատակիցները հարձակվել են Արթուր Չախոսյանի վրա և հարվածներ են հասցրել նրան։ Միջադեպից հետո թաղապետարան են ժամանակ ոստիկանները։

Միջադեպից հետո համայնքապետարան են շտապել Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի կուսակիցը՝ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, ով լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այս ամենը «պետության դեմ է»։

«Ես երեկ էլ եմ ասել՝ կգնան դրան, կստանան դա։ Այսինքն՝ գան մեզի հայհոյեն, խփեն, ու մենք տենց ասենք՝ մեր այս այտին էլ խփե՞ք։ Սա պետության դեմ է, և այս պետությունը պետք է վերջապես թափ տա։ Սա ժողովրդավարություն չի, սա խոսքի ազատութուն չի, սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները խոսքի ազատութուն չեն, պետք է մի քիչ «կտրել», որ հասկանան, որն է խոսքի ազատություն և որն է ամենաթողություն։ Այս ամենաթողության դեմը, վերջապես, պետք է առնել պետական մակարդակով»,- ասել էր Անի Խաչատրյան

Երևանի ավագանում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեծ կապ է տեսնում տեղի ունեցածի և Անի Խաչատրյանի պահվածքի ու հայտարարությունների միջև։

Կարդացեք նաև

«Առաջին անգամ չէ, որ նա խրախուսում է նման իրավիճակները։ Հիշենք առաջին ծեծկռտուքի դեպքը, որը տեղի ունեցավ թաղապետերի և ավագանու անդամների միջև։ Դահլիճում այդ ծեծի հրահրողների մեկը հենց Անի Խաչատրյանն էր։ Այնպես, որ՝ սա ինձ չի զարմացնում։ Ցավոք, տիկինը չի գիտակցում իր դերը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ սա առաջին նման միջադեպն անպատիժ թողնելու հետևանքն է։

«Թաղապետերը համարձակվեցին հարվածել ավագանու անդամին, այսինքն՝ ընտրված պաշտոնյանին հարվածում են նշանակվածները։

«Ձուկը գլխից է հոտած», Տիգրան Ավինյանը մի քանի անգամ ընդհանրական ներողություններ խնդրելով, խուսափել է հրաժականից։ Ուստի սա իր համար նորմալ է և նա էլ ավագանու դահլիճում իրեն պահում է տղայական դաշտում, այլ ոչ թե պաշտոնյայի, ինչն էլ բնականաբար համայնքին որևէ կերպ պատիվ չի բերում։ Թաղապետերն էլ գոտեպնդվում են, որ ունեն նման պաշտպան, ով կարող է իրենց պաշտպանել և իրենց արարքները կարող են հետևանքներ չունենալ»,- ընդգծեց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ երեկ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Նոր Նորքի թաղապետի կողմից հնչեցրած հայհոյանքներին՝ ուղղված Արթուր Չախոյանին՝ ասելով.

«Երբ հարցը հասնում է վիրավորանքներին, անձերի բարոյականությանը, բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ, մի բան էլ ավել ասեն»։

Տեսանյութեր

Լրահոս