«Հերթական ծածկադմփոցն են անում, գործի բուն ընթացքը չի փոխվել». Արթուր Չախոյան

Դեռևս փետրվարի 5-ին հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը բողոքի ակցիա էր իրականացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ընթացք տալ այն գործերին, որոնք ինքը բարձրաձայնել է։

Դեռևս նախորդ տարի Արթուր Չախոյանը Գլխավոր դատախազության մոտ կրկին բողոքի ակցիա էր իրականացրել՝ Նոր Նորքում գույքի ապօրինի հափշտակման վերաբերյալ։ Հենց այդ դեպքի հետ կապված էլ նրա  վրա հարձակում է տեղի ունեցել։

«Ոստիկանությանը բոլոր փաստերը ներկայացրել եմ, կա տեսանյութ, որտեղ երևում են այդ մարդկանց դեմքերը։ Դրանից հետո ինձ շանտաժի են ենթարկում, ասում են՝ սուս մնա, մենք գիտենք՝ դու ում հետ ես խոսում, ում հետ ես շփվում, և այլն։

Դեպքի առնչությամբ  դիմել ենք դատախազություն, գործին  ընթացք չեն տվել, ծածկադմփոց են անում,  այն դեպքում, երբ հանցագործների դեմքերը կան, հայտնի են։ Ես քաղաքակիրթ ձևով դիմում եմ գրել դատախազին, դեպքը, փաստերը ներկայացրել եմ, իսկ ոստիկանությանն էլ տեսանյութ եմ տվել, սակայն այն քրեական գործերին չեն կցել»,- փետրվարի 5-ին ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր Արթուր Չախոյանը։

Կարդացեք նաև

Այդ ժամանակ ոստիկանության մի քանի աշխատակիցներ Արթուր Չախոյանին թույլ չտվեցին իր հետ բերած ձվերը դնել Դատախազության շենքի առջև. Նա կարողացավ միայն դիմումը մուտք անել կառույց։

Այսօր 168.am հասարակական ակտիվիստից հետաքրքրվեց՝ Գլխավոր դատախազությունից որևէ արձագանք կա՞, իր ներկայացրած դիմումին ընթացք տվե՞լ են։

«Արձագանք եղել է, բայց դրա էությունը որևէ բան չի փոխել, այսինքն՝ հերթական ծածկադմփոցն են անում։

Այդ արձագանքը պետք է բուն գործի ընթացքը փոխեր, սակայն նույնն է՝ չի փոխվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Արթուր Չախոյանը նաև տեղեկացրեց՝ այս գործի հետ կապված հերթական ակցիան կիրականացնի, որի մասին նախապես կհայտարարի։

Տեսանյութեր

Լրահոս