Արթուր Չախոյանը հիվանդանոցում է. 6 անձ ձերբակալված է

Քիչ առաջ Նոր Նորքի թաղապետարանում խմբով՝ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ի կցորդ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ ու գործուն մասնակցությամբ դաժան ծեծի ենթարկած Արթուր Չախոյանին տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վերջինս ունի վնասվածքներ, ստանում է առաջին բուժօգնություն: Արթուր Չախոյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ:

ՆԳՆ Ոստիկանությունից 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեցին, որ միջադեպով 6 անձ ձերբակալվել է, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար:

Արդյո՞ք վարչական շրջանի ղեկավարը ձերբակալված է, ՆԳՆ ոստիկանությունից չպատասխանեցին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930