Օգոստոսի 1-ին սոցիալական ցանցերում և մամուլում, մասնավորապես, Sputnik Արմենիայում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել Տավուշի մարզի Բերքաբերի դիրքերից մեկից, ինչպես պայմանավորվել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները»:
Փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:
Փետրվարի 7-ին (ժամը 11:11) 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգերի, պաշտպանության բարեփոխումների ճանապարհային քարտեզի շրջափուլերի վերաբերյալ. դրանք հենց նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանելու հարցերն էին, իհարկե, հաշվի առնելով նաև ներքին ընթացակարգերը:
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շատ են սիրում խոսել Հայաստանի ինքնիշխանությունից, անկախությունից, ազատությունից: Սակայն ինչ-որ առումով երկրի ինքնիշխանության աստիճանը որոշվում է սեփական անվտանգության ապահովման հարցում տվյալ երկրի դերակատարման մակարդակով կամ չափով, ինչո՞ւ չէ՝ նաև բանակի սուբյեկտայնության: Այսօր այս հարցերում Հայաստանն անկում ունի: 2023 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոստովանել կամ ընդունել, որ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ուր մնաց՝ Արցախինը կարողանար: