Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, և վնասը կկրի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարությունը. Ամստերդամ

«Արբիտրաժի պարագայում սկզբունքը հետևյալն է, որ ժամանակ առ ժամանակ կառավարություններն արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են: Ուստի, ժամկետների խնդիրն է այստեղ կարևորվում:

Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է. պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, և վնասը կկրի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

Նա նշեց, որ եկեղեցու հարձակման մասով էլ կդիմեն բոլոր հնարավոր միջազգային հարթակներին. «Կառավարության կողմից եկեղեցուն ահռելի աջակցություն ցուցաբերող անձնավորության՝ վստահորդիս դեմ հարձակման մասով ասեմ՝ իրենք սխալ ուղու վրա են, ահա թե ինչու եմ բազմիցս ասել՝ լրջագույն հնարավորություն է՝ մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն բարձրացել ոչ միայն կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի համար»:

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս