
«Կրթվելը նորաձև է» արշավը Փաշինյանը համարում է իր գործունեության մաս, որը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նախ հետաքրքրվեց՝ որքա՞ն է արժեցել «Կրթվելը նորաձև է» շարժումը Հայաստանի համար, որքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից, այնուհետև լրատվամիջոցը փորձեց պարզել՝ արդյո՞ք Ալիևի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպմանը բարձրացվել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը, ինչպես նաև՝ հարկատուների հաշվին որքա՞ն գումար է պետությունը պատրաստ վճարել ՀԷՑ-ին՝ որպես պարտադիր փոխհատուցում, կա՞ ուսումնաասիրություն՝ որքան են կազմում ՀԷՑ-ի վարկային պարտավորությունները, և այլն:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Փաշինյանը սկզբում հարկ համարեց ընդգծել՝ «ՀԷՑ-ը ռազմավարական և կրիտիկական ենթակառուցվածք է, և աշխարհի ցանկացած պետություն անհրաժեշտ պահի ունի իրավազորություն միջամտելու այդ հարցում»:
«Մեզ մեղադրում են, որ անմեղության կանխավարկած ենք խախտում, հիմա դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, արբիտրաժով փողեր է, որ բաժանում եք արդեն: Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀ-ն արբիտրաժում պարտվելու է, ընդհակառակը՝ Հայաստանն էս վերջին մի քանի գործերով արբիտրաժում հաղթել է: Ո՞վ է ասել, որ ՀՀ-ն պարտվելու է, որ դուք էլ բյուջեի փողերն եք բաժանում»,- շարունակեց նա:
Ինչ վերաբերում է գերիներին, Փաշինյանն ասաց. «Աբու Դաբիում խոսվե՞լ է այդ թեմայով, իհարկե խոսվել է: Եվ եթե լիներ համաձայնություն, կամ այդ թեմայով հայտարարություն կլիներ, կամ էլ այն իրականացված կլիներ»:
«Կրթվելը նորաձև է» շարժմանն առնչվող հարցին ի պատասխան էլ՝ նա շեշտեց. ««Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, այլ ծախսվել և ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում