
«Կառավարության դիրքորոշումը չի կարող ընդունելի համարվել, և ես չեմ էլ պատկերացնում՝ ինչպես են իրենք առաջ շարժվում». Ամստերդամ
«Այլ փաստաբաններ են զբաղվում արբիտրաժով, բայց միջանկյալ որոշումը շատ նշանակալից է, և կառավարությունը պետք է ամբողջովին վերագնահատի այդ որոշումից հետո իր դիրքորոշումը:
Ահա թե ինչու եմ ես երկխոսության կոչ անում, որովհետև կարծում եմ, որ հրատապ որոշման մեջ շատ հստակ է՝ կառավարության դիրքորոշումը չի կարող ընդունելի համարվել, և ես չեմ էլ պատկերացնում՝ ինչպես են իրենք առաջ շարժվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:
Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը կարծես գործում է «իրավական կոնստրուկտներից դուրս».
«Ես չգիտեմ՝ ի՞նչն է կառավարությանն այս ճանապարհով ուղղորդում, որ արհամարհեն օրենքը, միջազգային կոնվենցիաները»: