Այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։
Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս քաղաքապետարանը սեփական միջոցները մի գրպանից կդնի մյուսը՝ հենց քաղաքապետի կառավարմամբ գործող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ից դարձյալ պատվիրակելով ամանորյա ծառայություններ։
«Իրավապահները որևէ բան չեն անում, որովհետև սրանք «պուպուշ» գող-ավազակներ են, սրանց չպետք է ձեռք տան։ Այս երկրում առհասարակ իրավական համակարգ չկա, քրեական գործեր են հարուցում ու տարիներով այդպես թողնում»,- շեշտեց նա։
«Ըստ ձեզ՝ Տիգրան Ավինյանը պե՞տք է շարունակի պաշտոնավարումը, թե՞ պետք է հրաժարական տա»․ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն իր վերջին՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման ժամանակ նաև այս հարցն է ուղղել մայրաքաղաքի բնակիչներին։
«Ավելի ճիշտ է՝ ժողովրդին լցնեն մի թոնիր, ասեն՝ խեղդվեցեք: Տված թոշակներն ի՞նչ է, որ ի՞նչ թանկացնեն»,- 168.am-ի հետ զրույցում քաղաքացիները հենց այսպես՝ բացասաբար են արձագանքում տրանսպորտի թանկացման մասին քաղաքապետարանի նախագծին:
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի շուրջ օղակը սեղմվում է. «ասեք՝ կանենք» խոստումով քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տիգրան Ավինյանը դեռևս չի հստակեցնում, թե ով է ասել, որ անում են, ու անելիքները հիմնավորում է «հանրային գերակա շահ» ընդհանուր եզրույթով:
«Չինաստանում Մետաքսի ճանապարհը 6 հատ է։ Դրանցից մեկը կարող է մեզ վերաբերել։ Չինացիներն ուզում էին ունենալ մի ճանապարհ, որի մեջ թուրքական պետություն չլիներ։ Դրա համար մեզ պետք էր, որ Մեղրիի հատվածից մինչև վերև ճանապարհ կառուցվեր։ Եվ այդ ճանապարհի ամենակարևոր հատվածը Սյունիքի հատվածն էր, այլ ոչ թե այն, ինչ մեկ միլիարդ ծախսեցին ու սարքեցին»:
Անցած հինգուկես տարում սրանք Երևանի մետրոպոլիտենի անգամ մեկ կայարանի կառուցման նախագիծ չունեցան, թեև իրենց խոստումներով՝ դեռևս անցած տարի պիտի «Աջափնյակ» կայարանը բացված լիներ։ Թե՛ քաղաքային, թե՛ համապետական կառավարման հարցերում չկա մի բնագավառ, մի ոլորտ, որտեղ ձեռքբերում ունենան, բայց հասցրել են փոշիացնել հնարավոր ամեն ինչը՝ հայրենիքի հողակտորներից մինչև Ծիծեռնակաբերդի ճանապարհ։
«Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց հարցին՝ արդյո՞ք համախմբված է լրագրողական համայնքը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, և ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, ու եթե խնդիրներ կան, հարցեր կան՝ նաև հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի հետ (եթե նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները)»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ թեև շատ եկեղեցականներ կոշտ քննադատության են ենթարկում իշխանությանը, սակայն Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, Տիգրան Ավինյանին:
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը:
Վարչապետի աշխատակազմի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ն շարունակում է ակտիվությունը պետգնումներում: Դատելով տասնյակ պայմանագրերից՝ կարելի է ասել, որ Բադալյանի ընտանեկան ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆավորիտ գործընկերն է:
«Եթե չեն կարողանում մարսել «Իշխանություն 2» ֆիլմը, ուրեմն՝ ինչ-որ բան ստացվել է ինձ մոտ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեղեկատվությանը, թե առաջիկայում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն՝ իր հաստիքը:
«Ավագանու հետ աշխատանքը պատկերացնում եմ ամենօրյա ռեժիմով, բայց ոչ թե անձնավորված, անհատական շահերի հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ ընդհանուր: Ասենք, այս վարչական շրջանում կա այս գլոբալ խնդիրը, պետք է լուծել: Ես պատկերացնում եմ այդ ֆորմատով աշխատանքը»,- նշեց փոխքաղաքապետի թեկնածուն: