Թող ասեն՝ իմանանք՝ Ավինյանը դե՞մ է, որ էդ տրանսպորտը մտնի Պռոշյան ու Քասախ. տրանսպորտի քարտ ենք առել. ակցիայի մասնակիցներ

Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին փակել էին ճանապարհը: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով:

Ակցիայի վայր ինչ-որ պահի բերվեցին ոստիկաններ, և նրանց ու ակցիայի մասնակիցների միջև իրավիճակը լարվեց. Ոստիկանները պահանջում էին բացել փողովցը, քաղաքացիները հրաժարվում էին: Փորձում էին ոստիկաններին բացատրել՝ ինչու են իրենք դիմել բողոքի ծայրահեղ միջոցի: Երկու համայնքների բնակիչները բողոքում էին նաև, որ իրենց հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում:

«Թող ասեն՝ իմանանք՝ Ավինյանը դե՞մ է, որ էդ տրանսպորտը մտնի Պռոշյան ու Քասախ. տրանսպորտի քարտ ենք առել: Ասում ենք՝ հետ վերցնելո՞ւ եք, բան չեն ասում: Այդպես ո՞նց կլինի»,-նշում էին ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։

Կարդացեք նաև

Երեկ էլ հանդիպել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարարի հետ ու ձեռնունայն մնացել: Այսօր պռոշյանցիների ու քասախցիների ակցիան առավոտից վերսկսվել էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս