Բարեփոխված 44 համարի ավտոբուսներին սպասելիս. քաղաքապետի սաբոտաժն ընդդեմ քաղաքացո՞ւ
Տասնյակ քաղաքացիներ Նոր Նորքի երրորդ զանգվածում այսօր ժամեր շարունակ սպասում էին պաշտոնյաների կողմից նոր, բարեփոխված, բարեկարգված և այլ բառերով բնութագրվող 44 համարի ավտոբուսին։
Հունվարի 1֊ից փոխված այս ավտոբուսները, սակայն, քաղաքացիները հազվադեպ են տեսնում. այսօր, օրինակ, մեկ ժամից ավելի սպասելուց հետո շատերը, ունենալով սահմանափակ ժամկետով տրանսպորտի ուղևորատոմսեր, փորձեցին տաքսիներով հասնել աշխատավայր, կամ քայլել այլ կանգառներ` ուրիշ տրանսպորտներ հայթայթելու համար։
Նախկինում, երբ այս երթուղայինը սպասարկող մինիավտոբուսները չէին բարեփոխվել, աշխատում էին 15 րոպեն մեկ հաճախականությամբ։