Փաշինյանի «Ապագա կա»-ին թշնամու նշանառության տակ հայտնված Սիսիանի 9 բնակավայրերից միայն 1-ում չեն հավատացել
Անցած կիրակի Սիսիան խոշորացված համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրությունները, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հաջողվեց 2-րդ փորձից իր առաջադրած թեկնածուին համայնքապետ դարձնել: Նախորդ ՏԻՄ ընտրությունը Սիսիանում անցկացվել էր 6 ամիս առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, սակայն որևէ ուժ չէր հաղթահարել անցողիկ շեմը, կոալիցիա ևս չէր կազմվել ուժերի միջև, ինչի հետևանքով նոր ընտրություններ էին նշանակվել: Իսկ մինչ այդ, համայնքը ղեկավարելու համար նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար՝ ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը:
Մարտի 26-ին Սիսիանում ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները և լուսաբանող լրագրողներն արձանագրել էին, որ քվեարկության ընթացքն ուղեկցվում էր բացահայտ խախտումներով՝ կուտակումներ ընտրատեղամասերի առջև, քաղաքացիների ուղղորդման դեպքեր, հանձնաժողովի անդամներից առանց համապատասխան թույլտվությունը ստանալու քվեախցիկում 2 հոգով քվեարկություն և այլն:
Լուրջ խախտում էր արձանագրվել նաև Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրում (34/12 ընտրատեղամաս,- Ն.Խ.), ինչի մասին ահազանգել էր ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամներն ունեն հստակ հրաման՝ ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս, և ով՝ չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է»,- գրել էր նա։
Սիսիան խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցության կարգախոսը նույն 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների կարգախոսն է՝ «Ապագա կա»:
2021-ի ընտրություններում հաղթելուց հետո ՀՀ քաղաքացիները տեսել և վայելում են այդ «ապագան», սակայն ուշագրավ է, որ վերջին 2 տարվա ընթացքում Սիսիանի բազմաթիվ համայնքներ հայտնվելով թշնամու նշանառության տակ՝ կրկին իրենց «ապագան» տեսնում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Փաշինյանի կառավարման օրոք Սիսիանում թշնամու նշանառության տակ հայտնված 9 բնակավայրերից միայն 1-ում՝ Նորավանում է ՔՊ-ն պարտվել, մյուս 8-ում, այդ թվում՝ Իշխանասար գյուղում, հաղթել է: Նշված 9 բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքներն ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ստորև՝
Սահմանամերձ Իշխանասար բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 163 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 104 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 11 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 15 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 78 ձայն:
Արևիսում ընտրողների ընդհանուր թիվը 72 էր, քվեարկությանը մասնակցել է 33 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 5 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 4 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 24 ձայն:
Աղիտու բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 275 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 154 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 12 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 62 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 80 ձայն:
Նորավան բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 311 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 192 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 15 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 101 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 76 ձայն:
Վաղատին բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 475 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 258 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 21 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 17 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 219 ձայն:
Որոտան բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 209 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 127 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 12 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 12 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 103 ձայն:
Սալվարդ բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 235 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 150 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 3 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 37 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 110 ձայն:
Մուցք բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 215 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 110 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 12 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 16 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 82 ձայն:
Շաղատ բնակավայրում ընտրողների ընդհանուր թիվը 677 էր, սակայն քվեարկությանը մասնակցել է 427 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 21 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 32 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 374 ձայն:
Սիսիան խոշորացված համայնքում մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1443 ձայն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 2553 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7325 ձայն: