«Այստեղ են ասում՝ մի գիժ քարը գլորում է ձորը, 10 խելոք չի կարողանում հանի, մի հոգու համար բոլորին նույն արշինով են չափում։ Որքան էլ ես միայնակ պայքարեմ, չեմ կարող, համատարած պետք է ոտքի կանգնեն։ Քաղաքապետ կոչվածի հայրը «Օփելի» վարորդներին ասում էր՝ «համբալ», իմ Վարդանի մեքենան հիմա որ կա, «Օփել» է, բա հիմա չգնա՞մ՝ ասեմ՝ այ ոչխար, համբալն ո՞վ է։
Դեռևս նախորդ տարվա վերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մի քանի ծնողների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ անհետ կորածների հարցով կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Նախորդ անգամ, երևի մի 2 ամիս առաջ, երբ հանդիպել էինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, նրան ասել եմ, որ ինձ ուղղակի կարող են «վերցնել», որ քիմիկների գործը փակվի։ Զարմացած ինձ հարցնում է՝ Անահիտ, այս ի՞նչ եք ասում։ Տղերքը պետք է գան, ինչպես տարել, հանձնել են, այնպես պետք է վերադարձնեն, այլ տարբերակ չկա, կապ չունի՝ վերադարձողների մեջ ի՞մ տղան կլինի, նրա՞նը, թե՞ մյուսինը»,- շեշտեց տիկին Անահիտը և հավելեց, որ գերատեսչություններից ԱԱԾ-ն միակն է, որն իրենց ընդունում ու լսում է»։
«Որոշ ժամանակ առաջ մենք Երևանում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպեցինք գրասենյակի ղեկավարի հետ, նա շշմած մեր դեմքին էր նայում ու հարցնում՝ ինչո՞ւ անհետ կորածներ կան։ Այսինքն՝ եթե այս իշխանությունն այդ հարցը չի ներկայացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին, ապա ՄԱԿ-ը որտեղի՞ց պետք է տեղյակ լինի»։