Ընդունված է համարել, որ կրոնական պատերազմները վաղուց արդեն բնորոշ են անցած դարերին։ Պատմության դասագրքերում նշվում է՝ միջնադարում Եվրոպայում անընդհատ բռնկվել են պատերազմներ և կրոնական հողի վրա զինված հակամարտություններ։
Մարդկությունն իր հազարամյա պատմությունը ձևավորել է պայքարի միջոցով։ Տարբեր ցեղախմբերի միջև բախումները ժամանակի ընթացքում ձևափոխվել են պատերազմների արդեն տարբեր պետությունների միջև։ Մարդկության պատմությունը դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմների պատմություն է, որն ընթացել է առանց ընդմիջման Երկիր մոլորակի վրա մարդ տեսակի հայտնվելուց հետո։