«Զանգեզուրի միջանցքին» առնչվող զարգացումների շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցները նշված թեմայի պատճառով են, և կարո՞ղ ենք ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը թուրքական է համարվում, փորձ է արվում գցել Ադրբեջանի «գրպանը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս կրկնել էր իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ չի շրջանցել Հայաստանին Հնդկաստանի, Ֆրանսիայի և Հունաստանի կողմից ռազմական օգնության կամ զինման փաստը՝ այն համարելով Ադրբեջանի դեմ գործողություն: