«Չեմ ուզում հավատալ, որ ՀՀ ղեկավարը կարող է ժամանակ խնդրել ինչ-որ Ամիրբեկովից». Արման Աբովյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս կրկնել էր իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ մասին որևէ բան չի նշել, միայն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։
Արման Աբովյանը չի ուզում հավատալ, որ կարող է նման բան եղած լինել:
«Եթե հանկարծ պարզվեց, որ դա ճիշտ է, ես արդեն չգիտեմ: Ես չեմ ուզում հավատալ, որ ՀՀ ղեկավարը կարող է ժամանակ խնդրել ինչ-որ Ամիրբեկովից: Չեմ ուզում հավատալ, եթե սա էլ հաստատվեց, ես չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում