Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել էր 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հարցերին։ Ինչպես ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր լրագրողների հետ զրույցում ասել՝ Սամվել Բաբայանն ինքն է ցանկություն հայտնել մասնակցել հանձնաժողովի նիստին։
168.am-ը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ 2023 թվականի մայիսի 3-ին երկրորդ անգամ 6 ամսով երկարաձգվել էր 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Ըստ այդմ՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին է լրանում:
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այն կարծիքին է, որ հայ հասարակությունը պետք է փոխի իշխանություններին, որոնք կարող են ազդել Արցախում ընթացող պրոցեսների վրա, բայց չեն ազդում:
Ի դեպ, 168.am-ը հունիսի 12-ին հարցում էր ուղարկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որի միջոցով նաև փորձել ենք պարզել՝ հնարավո՞ր է՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ինչ-որ ձևով լսեն քննիչ հանձնաժողովի շրջանակում: Մեր հարցումը դեռ անպատասխան է:
Ապրիլյան պատերազմի և այդ մարտական գործողություններում հայկական կողմի ռազմական, ռազմաքաղաքական հաղթանակի 7-րդ տարին է: Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, որ գտնում են, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմում կամ մարտական գործողություններում մենք չենք հաղթել, այս տարի ոչ միայն անտեսեցին Ապրիլյան պատերազմի սանձազերծման օրը, զոհերի հիշատակը, այլ ամեն ինչ արեցին, որ Ապրիլի 1-ին, 2-ին այլ թեմաներ քննարկվեն, որպեսզի ստվերվի օրվա գլխավոր թեման: