ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ ադրբեջանցիները կարողացան 44-օրյա պատերազմից հետո մխրճումներ իրականացնել ՀՀ ինքնիշխան տարածքում, հետագայում դառնալու է իրավական գործընթացների հիմք, որովհետև դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի շրջանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առիթով ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Այդ ուղերձում որևէ անդրադարձ չկա Շուշիի ազատագրման 33-ամյակի վերաբերյալ։
Վերջին դեպքերից հետո ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Ստեփանակերտին: Սակայն տեղեկությունը, թե նրանք Ստեփանակերտի արվարձաններում են, դժվար է հասկանալ` որքանով է համապատասխանում իրականությանն ու որքանով է ֆեյք ու սարքած: 168.am-ի հետ զրույցում ասաց այս պահին Ստեփանակերտում գտնվող մեր զրուցակիցը: