168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով իշխանությունների այս զգուշավորությանը, նախ ասաց, որ բոլոր ոլորտներում, առավել ևս՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, հայ-թուրքական սերտ հարաբերություններ հաստատելու բոլոր քայլերն ունեն տրամաբանություն և այդ տրամաբանությունը մակերեսի վրա է, այնքան խորը չէ, որպեսզի «սովորական մարդը չհասկանա՝ ինչ է տեղի ունենում»։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ցեղասպանությունների կանխարգելման և զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 9-ին։