ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստից հետո Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում պատրաստվում են հանրությանը ցույց տալ, թե քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա իրականում քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը զավեշտ է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետների միջնորդությունը պատրաստ կլինի «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստին՝ մարտի 3-ին: Նման առաջարկությամբ են հանդես եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ այս ցանկը կարող է համալրվել, սակայն վստահ չէ, որ միջնորդությունն այդ օրը կքննարկվի:
«Այն ժամանակ ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր Կառավարությանը». Քոչարյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։ Դատարանը սկզբում մեկ ժամ ժամանակ տվեց եզրափակիչ ելույթների համար, սակայն ստիպված եղավ այն երկարաձգել մոտ երկու ժամով: Ամփոփիչ ելույթներում կողմերն անդրադարձան արդեն ներկայացված փաստերին: Պաշտպանական կողմը միջնորդությունները հիմնավորելու համար օրինակ բերվեց հայտնի 7-ի գործը, որով ներգրավված ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն ժամանակ գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածով իշխանությունը յուրացնելու հատկանիշներով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
«Կա՛մ իշխանությունը նախկինում սևացնում էր դատավորներին, կամ հիմա արդեն ունի իրեն հավատարմության երդում տված դատավորներ». Տարոն Սիմոնյան
«Ես չեմ շփվում քաղաքական պաշտոն զբաղեցնող որևէ անձի հետ». Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ
Վլադիմիր Վարդանյանը հրահանգեց անջատել Լևոն Զուրաբյանի բարձրախոսը
Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունն ընդունելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին։ Հիմա տիկին Դանիբեկյանը պետք է հաշվի առնի, որ այն, ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հետ, նրա համար է արվել, որ հաջորդ դատավորներն աչքի առաջ այդ օրինակը ունենան և վախենան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վարչապետների երաշխավորությամբ փոխարինելու խափանման միջոցի վերաբերյալ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ որևէ միջոցառում չի կարող հարյուր տոկոսանոց ապահովել կորոնավիրուսից, սակայն լավ հսկողություն իրականացնելը կարող է որոշ չափով ռիսկերը նվազեցնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
168 Մամուլի տեսություն։
ՀՀ երրորդ նախագահ, վատնման գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատարանում է: Սերժ Սարգսյանին դատարանում դիմավորեցին հոտնկայս՝ «հե-րոս», «նա-խա-գահ» վանկարկումներով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանին դիմավորեցին՝ «ա-մոթ» վանկարկելով:
«Իրավական դեֆիցիտը Հայաստանում հասել է իր կուլմինացիային». Աննա Մկրտչյան։
Չի կարող նման շինծու գործը ստվեր գցել նախագահ Սարգսյանի վաստակի վրա». Հայկ Մամիջանյան։
Մեկնարկում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Աջակիցները դատարանի բակում են. ՈւՂԻՂ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում էին: Երեկ ուսուցչական անձնակազմը ահազանգել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ խաթարված է նորմալ դասապրոցեսը:
Ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները որտե՞ղ և ինչպե՞ս պետք է բողոքարկվեն․ Բագրատյանը՝ Բադասյանին
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական անձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ վերջին օրերին, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուս, ամենօրյա ռեժիմով Իրանից տեղեկատվություն են ստանում, ինչը վերլուծության է ենթարկվում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիարկության ասուլիսը՝ ՈւՂԻՂ
«Ո՞վ կարող է տիրապետել պետական գաղտնիքին». ԱԱԾ աշխատակիցը՝ նախարար Բադասյանին
Ինչ փոփոխություններ կկատարվեն «Դատական օրենսգրքում». նախարարը մանրամասնում է
«Դատական օրենսգիրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լսումներ ԱԺ-ում:
Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
«Մի ասեք, որ այն տարածքները, որոնք մենք վերամիավորել ենք Արցախին, դրանք զուտ անվտանգության գոտի են». «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջ քաշած այն թեզին, թե «չկան տարածքներ, կա անվտանգություն»: Ալավերդյանը պնդում է՝ կան և՛ տարածքներ, և՛ անվտանգություն, և նշում, որ դեռ 1991 թվականին պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ իրենք հավաքագրել են Արցախի հիմնահարցի պատմաիրավական հիմքերը։
168 Լրահոս
Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև էին հավաքվել «Հեծանվահրապարակ»-ի աշխատակիցները: Պահանջում էին հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի կամ փոխքաղաքապետներից մեկի հետ: Փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի հետ հանդիպելու փորձեր արել են դեռ 2019-ի ապրիլից, սակայն ապարդյուն: Հանդիպման առիթի մասին Պետրոսյանը սկզբում մանրամասներ չհայտնեց, որոշ ժամանակ անց նրան հրավիրեցին ներս: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ ավելի քան 2 ժամ տևած քննարկումից հետո Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ «Հայաստան» հ/կ-ին պատկանող Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում գտնվող հեծանվահրապարակը կայուն դրամական միջոցներ ունենալու ակնկալիքով նվիրաբերել է քաղաքին՝ պայմանով, որ պետք է կառուցվի նոր հրապարակ և ավտոկայանատեղի՝ քաղաքի համար որպես շահույթի աղբյուր:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վստահեցնում է՝ խորհրդակցում են Առողջապահության նախարարության հետ, որը պետք է տեղեկացնի ընդհանուր իրավիճակի մասին, և իրենք էլ որոշում կայացնեն, «H1N1» վիրուսով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցները փակե՞ն, թե՞ ոչ։