«Այսօրվա Թուրքիայի հետ մենք ավելի շատ հարցեր ունենք, քան հնարավորություններ». Արտակ Զաքարյան

«Աշխարհում ինչն էլ խառնվեր իրար, նախորդ իշխանությունների ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Արցախի շուրջ միշտ եղել են միասնական։ Մեր հաջողությունը ո՞րն է եղել, որ Մինսկի խումբը միշտ եղել է մեզ հետ, որի մասին Ալիևը բազմիցս ասել է։ Այսօր նույնիսկ Մինսկի խմբի մեջ էլ կան հակասություններ, և Հայաստանի խնդիրն այն է, որ կարողանա այս հակասությունները չեզոքացնի և համադրի»,- այսօրվա  ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ Խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Արտակ Զաքարյանն այսպես բնորոշեց հատկապես վերջին տարիներին երկրի վարած քաղաքականությունը՝ այսօր Թուրքիան նուրբ ձևով աջակցում է ՀՀ իշխանություններին, որպեսզի սահմանազատում, սահմանագծում, «խաղաղության» պայմանագիրը կյանքի կոչեն և միջազգային հանրությանը հավաքեն այդ գործընթացի շուրջ՝ մոռացության մատնելով Արցախի ճակատագիրը, կարգավիճակը։

«Այսօրվա Թուրքիայի հետ մենք ավելի շատ հարցեր ունենք, քան հնարավորություններ։ Հնարավորություններ միշտ պետք է գտնել, և Թուրքիան այն պետությունը չէ, որի հետ մենք ընդգծված թշնամության լեզվով խոսենք, բայց նաև Թուրքիան այն պետությունն է, որը պետք է պատասխան տա և առնվազն ներողություն խնդրի ու ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչ եք կարծում, եթե Գերմանիան չճանաչեր Հոլոքոստը, այսօր Իսրայելի և Գերմանիայի միջև կլինեին հարաբերություններ։ Հետևաբար՝ պետք է հաշվի առնել պարզ իրողություններ, Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգության խնդիր է»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս