ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի առաջին 2-3-րդ օրերից սկսած` միջազգային խաղացողների և առհասարակ միջազգային մամուլի շրջանում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ՝ հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություն:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Արսեն Թորոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի կարծիքով՝ Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել՝ Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավելով:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական ամփոփագիրը․ ՈՒՂԻՂ
Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ վարում են լայնամասշտաբ ահաբեկչական պատերազմ, որով փորձում են լուծել մի շարք հարցեր՝ մասնավորապես, Թուրքիան նաև Ադրբեջանի միջոցով փորձում է լուծել տարածաշրջանային հարցեր և դառնալ Հարավային Կովկասում խոշոր խաղացող։ Մյուս կարևոր խնդիրը, որը փորձում է լուծել Թուրքիան, այն է, որ ցանկանում է օգտագործել Ադրբեջանը և 2023 թվականին Թուրքիայի 100-րդ ամյակը նշել ավելի լայն սահմաններով։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Արցախ. Վերջին սահմանագիծը
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռուս մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, Հայաստանի երիտասարդությանը, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ հայությանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Դավիթի՝ առաջնագծում լինելու մասին հարազատներն այսօր են իմացել, բայց որ Դավիթը մեծ մարդ պիտի լինի, տիկին Սուսաննան գիտեր դեռ վաղուց, երբ նա դպրոցում նոր էր սկսել անել իր առաջին քայլերը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է։
68-ամյա Ալբերտ պապին հանդիպեցինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում: Երբ խնդրեցինք իր հիշողություններից մի քանի բան պատմել, պապն առաջինը սկսեց նեղսրտած խոսել այն մասին, որ հոգով ու մտքով Արցախում է, որտեղից տղան ստիպելով է Հայաստան ուղարկել:
«Մեր զինվորի համար ամենակարևորն իրենց երեխաների անվտանգությունն է, իրենց ծնողների անվտանգությունն է: Սա 1992-ը կամ 2016 թիվը չէ, սա մի ուրիշ բան է: Ես ոչ մի անգամ տունս չեմ թողել: Սա առաջին անգամն է, երբ դուրս եմ եկել տնիցս: Բայց ոչինչ, ով սուր կբարձրացնի, նրան էլ կպատասխանեն: Մենք ճիշտ ազգ ենք, մենք ոչ ոքի ոչինչ չենք զիջելու: Իսկ իրենք շատ բան են ուզում, բայց դա չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր տիկին Ռիտան:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա մարտական իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է նախաձեռնել, և դրան ի պատասխան՝ այսօր ամբողջ համաշխարհային հանրության համակրանքը հայկական կողմի վրա է, տարածաշրջանի խոշոր խաղացողների մոտ էլ ձևավորել է ակնկալիք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Ստեղծված իրավիճակի, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչության և մեր պատասխան գործողությունների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժ մեդիայի» հարցերին, նշում է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։
«Թուրքիան, որն աշխարհին ասում էր, որ ինքն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այսօր դարձել է ահաբեկչություն արտահանող, ահաբեկչության թրաֆիքինգով զբաղվող երկիր։ Թուրքիայի հերթական պահվածքը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ սա այն Թուրքիան է, որը մարտահրավեր է նետում աշխահին՝ անգամ այս պանդեմիայի պայմաններում։ Այս պետությունն իր հավակնությունները ներկայացնում է ձախողված պետություններում՝ Սոմալի, Լիբիա և այլն, և հիմա, տեղի տալով Ադրբեջանի հորդորներին, մարտ է նետել և իր սպայական կազմը, որը գործողությունների է դիմում օդում, և ահաբեկիչներն Արցախի հետ սահմանին են»,- ասաց թուրքագետը։
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը՝ Ուղիղ
Մասիս Մայիլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Աշոտ Ղուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդին․ ՈՒՂԻՂ
«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Տիգրան Քոչարյանը` պատերազմի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասին․ ՈՒՂԻՂ: