Հայաստանում կան բազմաթիվ դատավորներ, որոնք հանձնարարովի արդարադատություն են կայացնում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի խորհրդավորությունն ու խորհրդապահությունը քննարկելուց հետո սկսեց քննարկել այն նախաձեռնությունները, որով, օրինակ, ՀՀ կառավարությանն արգելում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «5-րդ» ալիքի լրագրողը նրան նախ տեղեկացրել է՝ իրենց խմբագրությունը որոշել էր հարցեր ուղղել արցախցիների կողմից, սակայն Արցախում իրենց թղթակցի հետ զրույցում մարդիկ հրաժարվել են փոխանցել որևէ հարց: Այնուհետև «5-րդ» ալիքի լրագրողը Փաշինյանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցերը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող, իսկ լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է 2018-ին առանց մանրամասնությունների արած մի հայտարարություն:
«Իսկ աղետի գոտի հայտարարելուց զատ, ունե՞ն անելիք ճգնաժամը կառավարելու հարցում». Փաշինյան
«Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս ԼՂ գործուղել խաղաղապահներ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար, և այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին հղված դիմումից։
«Արմենիա Թըդեյ» լրատվականի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
Tert.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանի չկատարմանն ու մեր քայլերին:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսին «Radar Armenia» լրատվական կայքի լրագրողը դիմելով նրան՝ նշել է, որ ուրբաթ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գրեթե համաժամանակյա խոսել են կողմերի կարմիր գծերի մասին, և եթե հանրագումարում դիտարկենք սա, կստացվի՝ կողմերի կարմիր գծերը միմյանց բացառում են փաստացի:
Նրա կարծիքով, ԼՂ ներկայացուցիչներն ու ժողովուրդն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել, գեներացնել ոչ միայն բովանդակություն, այլև կրել քաղաքական պատասխանատվություն այդ բովանդակության համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, և աշխարհաքաղաքական մտահոգիչ իրավիճակի ու դրանից բխող սպառնալիքների մասին հերթական արձանագրումներից հետո՝ անդրադարձավ լրագրողների հարցերին:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «Ամերիկայի ձայնի» թղթակիցը հետաքրքրվեց՝ Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հարթակների հերթագայումն ի՞նչ սկզբունքային հարց է փոխում, արդյո՞ք առաջնահերթությունները նույնն են, և որքանո՞վ բանակցային գործընթացի վրա կարող է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների լարումը:
Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերության կարգավորումն անհրաժեշտություն է. Փաշինյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իտալիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երեկ երեկոյան հրավիրել էէ հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Արցախը՝ պաշարված, սովի մատնված. Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
«Հայաստանում էլ կոչ ենք անում նախ և առաջ Նիկոլի խնդիրը լուծել, հետո մտածել՝ թուրքի դեմ ոնց կարելի է պայքարել: Ինչ վերաբերում է Արցախին՝ վիճակը շատ ծանր է: 21-րդ դարում տեղի է ունենում տեռոր` մարդու իրավունքների խիստ ոտնահարմամբ: Արցախցիները սովամահ են լինում, արցախցիների բոլոր ճանապարհները փակ են: Այս ամենին միջազգային հանրությունը պետք է ոչ թե խոսքերով արձագանքի, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախը քարտեզի երեսից չջնջվի, դրանից հետո էլ՝ Հայաստանը: Այս ամենը դրան է տանում»,- ասաց նա:
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է. ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեսանյութը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։
Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանի նախկին գործընկերային կապերը կնպաստեն իրավիճակը բարելավելուն. Արտակ Զաքարյան
«Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում,«խաղաղություն» ասելով՝ խաղաղություն չի լինում. Տիգրան Աբրահամյան
Խայտառակ իրավիճակ է. մարդիկ են մահանում հացի խնդրի պատճառով, իրենց հողի վրա. Ռուբեն Մելիքյան
Ֆրանսիայի դեսպանատանը խոսել եմ այն իրողության մասին, որը հիմա կա Հայաստանում. Աննա Մկրտչյան
Սերժ Սարգսյանի ուղերձն ուներ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական կոմպոնենտներ. Նարեկ Սամսոնյան
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներին, հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։ Նամակը դեսպանատան ներկայացուցչին հանձնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Վազգեն Սարգսյանի կողմից ծեծ կերած Նիկոլ Փաշինյանի ելույթը Երկրապահում
«Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա բաց նամակը հանձնվեց ԱՄՆ դեսպանատան դիվանագետին՝ քաղաքական հարցերով խորհրդականին։ Դրա հետևանքների և հետագա զարգացումների վերաբերյալ կլինեն հրապարկումներ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը դեսպանատանը փոխանցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մեր ձայնը տեղ հասցնելու մի կերպ կա՝ համազգային կոնսոլիդացիա. Կարինե Աճեմյան