Նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս է ստեղծված իրավիճակի պայմաններում. Հայկ Մամիջանյան

«Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա բաց նամակը հանձնվեց ԱՄՆ դեսպանատան դիվանագետին՝ քաղաքական հարցերով խորհրդականին։ Դրա հետևանքների և հետագա զարգացումների վերաբերյալ կլինեն հրապարկումներ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը դեսպանատանը փոխանցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա բնորոշմամբ, Սերժ Սարգսյանի բաց նամակը նոր հույս ու հնարավորություններ է բացում հայկական երկու պետությունների համար՝ առաջին հայացքից անելանելի իրավիճակի հանգուցալուծման համար։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ցանկացած անելանելի իրավիճակում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է այդ իրավիճակի ձևավորման պատճառը։

«Այդ իրավիճակի ձևավորման պատճառը, այսպես կոչված՝ քաղաքական իշխանություններն են, Հայաստանի այսօրվա կառավարիչները, որոնք բանակցային գործընթացը և երկու երկրների պետական անվտանգությունը հասցրել են այդ իրավիճակին, և դա մանրամասն նկարագրված է նախագահ Սերժ Սարգսյանի նամակում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս