Հայաստանն ունի պատմական ցիկլ. ունենում ենք պետություն, բայց հետո դա կորցնում ենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է 2018-ին առանց մանրամասնությունների արած մի հայտարարություն:

«Ես ասել եմ՝ Հայաստանն ունի պատմական ցիկլ. աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակի բերումով մենք ձեռք ենք բերում պետականություն, և շատ դեպքերում՝ այդ պետությունը որպես նպատակ չունենալով: Այսինքն, ստացվում է էդպես, որ մենք ունենում ենք պետություն, իսկ շատ հաճախ ի սկզբանե մեր նպատակների ամենակենտրոնում չունենալով պետությունը: Իսկ հետո աշխարհաքաղաքական իրադարձությունների և տրամաբանությունների փոփոխության հետևանքով կորցնում ենք էդ պետությունը: Եվ մեր խնդիրը շատ ավելի բարդ էր՝ հաղթահարել էս ցիկլը: Այս առումով տարածաշրջանում մեր հարաբերություններն ունեն առանցքային նշանակություն»,- շեշտել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս