Կառավարության հերթական նիստում մինչև օրակարգին անցնելը Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ծայրահեղ լարված իրավիճակ է:
Եթե համայնքների խոշորացումը չի տանում իշխանության ապակենտրոնացման, դա անիմաստ գործընթաց է լնելու. Արմեն Գևորգյան։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, ուստի ՔՊ-ի չքվեարկությունը որևէ հետևանք չի ունեալու. Արամ Վարդևանյան:
ՔՊ-ն չի մասնակցելու քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախագծի քվեարկությանը. Նազելի Բաղդասարյան։
«ԱԱԾ-ն դեռ շարունակում է իմ նկատմամբ պատվիրված հիբրիդային ճնշումները, բայց դե հասկանում եք, որ ազդեցություն չի կարող թողնել: Ամենայն հարգանքով այդ կառույցի նկատմամբ՝ որպես երկրի անվտանգային համակարգի, այնուամենայնիվ, իրենք շատ սխալ ուղղության վրա են. հեռախոսը պահում են՝ փորձ անելով հասկացնել, որ իրենք ամեն ինչ կարող են: Թեպետ, երբ հեռախոսը առգրավում էին վկայից, ինչը օրենքի բացահայտ խախտում էր, տվյալ դեպքում քննիչը՝ Գևորգ Խալաթյանը, խոստացավ երեք օր հետո հեռախոսը վերադարձնել: Հուլիսի 29-ից անցել է գրեթե 3 ամիս, բայց այդ տղամարդավարի խոսքը դեռ կյանքի չի կոչվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Քարտեզները, որի մասին խոսել է ՌԴ նախագահը 99 %-ով համընկնում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի հետ. Փաշինյան
ՀՅԴ-ն արցախյան պատերազմներում ավելի շատ զոհ է տվել, քան ձեր կուսակցության անդամներն էին 2018 թ.-ից առաջ. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը այս պահին Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն վարչապետի հրաժարականի տեքստը. այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ում հայտարարությունից հետո խորհրդարանում աղմուկ բարձրացավ։ Պատգամավորը նշեց, որ մնացյալ բոլոր դեպքերի համար կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին։
«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ»,- այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Խաշ ա հասունանում. ինչ ֆորմատ ասեցիք, ասեցինք՝ այո. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության հետ հանդիպումների մասին
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հարց չի քննարկվում. Մհեր Գրիգորյան
Փաշինյանն ասաց, թե ո՞ր դեպքում կայցելի Արցախ
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ առնվազն պաշտոնատար անձինք տեղյակ են, որ Արցախը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցություններին մասնակցել է 1996 թվականի նոյեմբերի 22-ին Հելսինկիում։
«Ո՞ր սահմանն է ՀՀ-ն օգտագործում այս պահին՝ ֆիքսելու համար Հայաստանի պետական սահմանը»,- հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ընթացքում դիմելով հենց Նիկոլ Փաշինյանին:
Արմեն Չարչյանն արդեն մեկ ամիս է փաստացի խոշտանգվում է. Էլինար Վարդանյան:
Հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ աղմուկ եղավ, բայց որևէ մեկը վերապահում չի ներկայացրել. Փաշինյան:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել՝ ասում եք, թե՝ տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին շատ կոնկրետ հարց ուղղեց՝ ե՞րբ Ձեզ զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք, կամ իրադարձությունները բավականին կտրուկ զարգացում են ապրել և բավականին մեծացել է պատերազմի հավանականությունը:
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմելով Կառավարության անդամներին՝ նշեց, թե ողջամիտ կասկած կա, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փատաթուղթ է պատրաստվում, որի բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրելուց հետո։
«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք՝ աղետալի ողբերգական հետևանքներով: Արցախի Հանրապետության տարածքի 72%-ը բռնազավթվել է, Ադրբեջանը մտել է Հայաստան: Արցախի 28%-ի վրա հայկական իշխանություն է, իրականում ավելի ստույգ՝ ռուս խաղաղապահների իշխանություն: Սրանք փաստերի արձանագրումներ են»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իր հարցի նախաբանն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պուտինի հետ հանդիպումն աննախադե՞պ է անցել. Աննա Մկրտչյանի հարցին Կառավարությունից որևէ մեկը չպատասխանեց:
Կովիդից զոհերի վիճակագրական տվյալները խճճված են, չունենք հստակ թիվ. Թագուհի Թովմասյան:
Կանցնե՞նք հեռավար ուսուցման. ԿԳՄՍ նախարարը չգիտի՝ կապրենք, կտեսնենք:
«Մենք ինչպես 2020թ․ դեկտեմբերին ինչ դիրքերում եղել ենք, այսօր էլ շարունակում ենք մնալ. ի՞նչ ուրիշ հարց կա»․ Փաշինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց պարզաբանել մամուլում տարածված այն լուրերի մասին տեղեկությունները, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որ Մոսկվայում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերելու են դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես նաև կոմունիկացիաներին:
«Շաբաթներ առաջ նույն օրը երեք հարցում եմ ուղարկել տարբեր նախարարությունների. երկու նախարարությունները շատ արագ պատասխանեցին, չպատասխանեց միայն ՊՆ-ն: Հիմա ես հարցս բարձրաձայնում եմ ստիպված՝ նոյեմբերի 9-ից արդեն 350 օր է անցել, մեր հերոս զոհված տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել, նրանց հուղարկավորման վայրերը չեն հրապարակվել. ինչո՞ւ չեք հրապարակում անունները,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ իր և զոհված զինծառայողների մյուս ծնողների անունից պահանջելով հրապարակել ցուցակը,- Եթե Դուք չեք ցանկանում հրապարակել, ցուցակն ուղարկեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»:
1999 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին: