Քաղաքացիներին ու ուժերին, որոնք բարձրաձայնում են առկա պրոցեսների մասին, ճնշում են նման դատավարություններով. Արա Ռոստոմյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի գործով դատավարությունից հետո 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, փոխանցեց իր ստացած տպավորությունը Գալեյանի դատական նիստից. «Տպավորություն ստեղծվեց, որ դատախազը լավ ծանոթ չէր գործին:

Նա նաև որևէ ձևով չանդրադարձավ մեր փաստաբանի ներկայացրած այն նկատառմանը, որ եթե մարդու երեսին թքելը (Ալեն Սիմոնյանի աղմկահարույց արարքը նկատի ունի.- Զ.Դ.) չի համարվում խուլիգանություն, ջուր լցնելը համարվո՞ւմ է խուլիգանություն»:

Արա Ռոստոմյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածում օրվա իշխանությունների ուշադրությունը պետք է կենտրոնացած լիներ անվտանգության խնդիրների վրա, բայց իրենք այսպիսի դատավարություններով ուզում են լռեցնել այն քաղաքացիներին, ուժերին, որոնք ուզում են բարձրաձայնել տեղի ունեցող գործընթացների և դրանց վտանգների մասին:

Ըստ նրա՝ Հայաստանն իր պատմության ընթացքում երբեք նման վիճակում չի հայտնվել՝ դավաճանած իշխանություն, հանձնված տարածքներ, ազգայինն ամբողջովին ոչնչացնելու պրոցես:

Կարդացեք նաև

«Մի քանի օր առաջ էլ կարդացինք, որ իրենք նախատեսում են հարձակում Առաքելական Սուրբ եկեղեցու վրա»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս