Կաշառք, բարեկամին տենդեր նվիրել` չկա.սպասենք՝ ՔԿ-ն ասի՝ ինչ են հասկանում չարաշահում ասելով. Քերոբյան
«Պետք է սպասենք՝ ՔԿ գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում՝ չարաշահել ասելով»,- կառավարության նիստից հետո անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչությունում հնարավոր կոռուպցիոն սկանդալի մասին լրագրողների դիտարկումներին՝ նշեց նախարար Վահան Քերոբյանը, ապա հիշեցրեց,- Վերջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել է 3 տարի առաջ, և 3 տարի հետո այն մարդիկ, որոնք ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ՝ չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր»:
Խոսելով մեղադրանքի էության մասին՝ Վահան Քերոբյանը նկատեց՝ եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը, առաջին դրվագը, որը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ կաշառք բառը, նաև՝ չկա բյուջեի փողերի ծախս:
«Այսինքն` այդ դրվագով ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ հետո գնանք հասկանանք՝ ոնց է ծախսվել, և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք:
Ուստի լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում, որովհետև ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ, և վստահ ենք, որ դատարանը կպարզի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի»,- հավելեց նա:
Նա նշեց, որ բոլոր ծրագրերի մասին զեկուցում են իրեն, և ինքը խստիվ հանձնարարել է մնալ օրենքի շրջանակներում:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է՝ կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանեց՝ բացառվում է:
Մանրամասները՝ տեսանյութում