Անբարոյականությունը որպես նշաձող է սահմանված այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ներկա էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ 44-օրյա պատերազմի մասնակից Գարիկ Գալեյանի գործով դատական նիստին: Պատգամավորը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ երկրում օրինաչափ են դարձել նմանատիպ  դատական գործընթացները և ոչ միայն.

«Մենք ականատես ենք լինում ոչ միայն մեր հերոսների, նահատակների ծնողների նկատմամբ քրեական հետապնդումների, այլև նրանց նկատմամբ բռնությունների, որոնցից մեկը 2022 թվականի սեպտեմբերին հենց Եռաբլուրում էր տեղի ունեցել՝ այն սրբավայրում, որտեղ մեր հերոսների ծնողներն այցելում են իրենց որդիների շիրիմներին:

Ցավալիորեն մեր երկրի իրականությունն այսօր այսպիսին է. անբարոյականությունը որպես նշաձող է առաջնային ձևով սահմանվել այս իշխանության կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս