«Հայոց ցեղասպանության հիշատակը Հայաստանի անվտանգային ճարտարապետության բաղադրիչներից մեկն է՝ հայոց պահանջատիրության տրամաբանության ներքո,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Կամուրջ» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը՝ ընդգծելով,- Խնդիրը նրանում է, որ այդ անվտանգային կարևոր բաղադրիչը չընկալող թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկողներն ասում են, թե Ցեղասպանության հիշատակը վտանգներ է գեներացնում, ինչը բացարձակ սուտ է»։
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի համար Ջահերով երթը ոգեկոչման, իսկ այս տարվանից, հաշվի առնելով որոշակի ուժերի կողմից ուրացման ծես կազմակերպելու նկրտումները, նաև՝ չուրանալու խորհուրդ ունի։
«Մենք մասնակցում ենք Ջահերով երթին՝ որպես ջահակիրներ, բայց սա մեզ համար կուսակցական միջոցառում չէ, մեզ համար Ջահերով երթը պայքարի, ոգու ջահն է, որ հայ երիտասարդը պետք է վառ պահի»,-Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Այն, որ իշխանությունը վաղուց է ուրացել համահայկական օրակարգը, դա բոլորին է հայտնի, որովհետև սկսած Արցախի հարցից, վերջացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել, այլև ակնհայտորեն գնացել է ժխտողական քաղաքականության ուղղությամբ»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը, իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ, կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վերաբերյալ»,- Հանրապետության հրապարակում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը, Թուրքիային կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգային խնդիր է։
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Արցախն ուրանալուց, հայկական ինքնությունը ոտնատակ տալուց, Հայաստանի սուվերեն տարածքները թուրքին հանձնելուց հետո չոտնձգեր Ցեղասպանությունը, պահանջատիրությունը, մեր հիշողությունը»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող իշխանություններին անվստահություն հայտնելու գաղափարը մնայուն հարց է, և ըստ նրա՝ փողոցն ու խորհրդարանը պետք է միասին գործեն։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160 հազար հայ բռնի տեղահանված է, տնազուրկ է։
«Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ հայ մարդը փորձի ասել՝ Ցեղասպանությունը չենք ժխտում, չենք ուրանում, կասկածի տակ չենք դնում, բայց․․․ Եվ այդ բայցից հետո էջերով ինչ-որ բաներ փորձեն շարել։ Սա, մեղմ ասած՝ անընդունելի է, ամենաեղկելի, ամենազզվելի արարքներից է, որ հնարավոր է պատկերացնել»,- Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել․ «Նրանք վերջացել են»։
«Եթե ոչ մեկին չի խոչընդոտում, ինչի՞ սահմանափակենք։ Կարիքը լինի՝ կսահմանափակենք, բայց այս պահին բան չկա»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողի հարցին ի պատասխան՝ թե սահմանափակվա՞ծ է հրապարակ ելումուտը, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մենք հանրության տարբեր սեգմենտների նկատմամբ մեր վերաբերմունքը փոխելու խնդիր ունենք, և ստիպված կշեռքի նժարին պիտի դնենք՝ ի՞նչն ենք կարևորում։
Պահեստային գնդապետ Միհրան Մախսուդյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նկրտումները կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ «հեռացնել Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին»։
44-օրյա պատերազմին զոհված սպա Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Ջահերով երթից առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում առաջարկեց թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը ոչ միայն Եռաբլուր, այլև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
#ՀԻՄԱ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՀ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ. ՈՉԻՆՉ ՉԻ՛ ՄՈՌԱՑՎԵԼՈՒ. #ՈՒՂԻՂ
2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա թշնամու հարձակմանը և դրա ծանր հետևանքներին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից 168.am-ին ընտանիքի միջոցով հեռախոսային ձայնագրություն է փոխանցել, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանն առանց փոփոխության:
Ձևավորվել է մասնագիտական խումբ՝ դպրոցներում հայտնի խաղի ազդեցություններն ուսումնասիրելու համար.ԿԳՄՍՆ
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ Է ներկայացվել քաղաքապետարան։ Կառավարությունում կայացած ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Սնուփ Դոգի հայաստանյան չկայացած համերգի գումարը դեռ չի վերադարձվել. ԿԳՄՍ նախարար
ՀՀ-ում ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կստանա միայն այն դեպքում, եթե առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
#ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները. #ՈւՂԻՂ
Կառավարությունն ակտիվացնում է կանանց դերակատարումը. որոշում ընդունվեց
Համասեռամոլները, լեսբիներն ավելի շատ կպաշտպանվեն. Արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակում
2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ դատապարտելով ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով։
Ճիշտը մի հատ ա, սև շոր պետք ա հագնել ու ծիծակ կոշիկներով. Փաշինյանն այս մշակույթը կփոխի
ՔՊ-ականների խիստ նյարդային պահվածքը՝ ցեղասպանության վերաբերյալ հարցերից
Մոտիկ չգաք ցեղասպանության թեմային՝ խիստ ենք լինելու. ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողներին