Գորիս-Կապան ճանապարհին թշնամու հսկողությունը՝ ինքնիշխանության խախտո՞ւմ է. Արծվիկ Մինասյան
Սպասելի էր՝ հերթը կհասնի մեր գեներալների մեջ վերջին մոհիկանին՝ Գրիգորի Խաչատուրովին. Արա Ռոստոմյան
Արփի Դավոյանի ելույթից հետո, Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց մնալ բովանդակային քննարկման տիրույթում
«Մի քանի գործ է հարուցված, այո, մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում: Բայց կոնկրետ ԱԺ-ում հնչեցված միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: Այսինքն, այնտեղ պաշտոնական դիրքը օգտագործելով կամ չարաշահելով պատճառած վնասի մասին է խոսքը, ինչ-որ գույքեր օտարելու, այստեղ, ըստ էության, այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է՝ որպես փողերի լվացում: Մոտավորապես 14 տարի և մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ պարագայում վաղեմության ժամկետը 15 տարի է»,- մանրամասնել է փաստաբանը՝ հավելելով, որ գույքը ձեռք բերելու հետ Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի, ընդամենը ձեռք բերողի հետ ընկերական հարաբերություններ ունի:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի, եթե անձը պետության ինքնիշխանությանն ուղղված կոչեր է հնչեցնում, ապա նախատեսվում է 10-15 տարի ազատազրկում, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը և Գեղամ Նազարյանը առաջարկեցին՝ ավելի լավ է՝ նախ հիմնավորել՝ ինչ է ինքնիշխանությունը, այնուհետև գնալ նման փոփոխությունների։
«Վիդեոների մեջ պարզ երևում է, ոստիկանները միանգամից հարձակվել են մեզ վրա՝ առանց ինչ-որ բան նախազգուշացնելու: Տեսնենք՝ ընթացքն ի՞նչ ցույց կտա»,- զոհված զինծառայողների ծնողներին վարչական տույժի ենթարկելու՝ ոստիկանության բողոքի հիմքով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Զոհված զինծառայողների ծնողներին վարչական տույժի ենթարկելու՝ ոստիկանության բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը Հակակոռուպցիոն դատարանում. ՈՒՂԻՂ
Չե՞ք կարծում, որ պետք է հստակ սահմանվի ինքնիշխանությունը. Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց, այնուհետև դրական եզրակացություն ստացավ Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նոր փոփոխություններով, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նախարարի խոսքին հավատում եմ, բայց վստահ չեմ, որ բոլորն են այդպես մտածում. Արծվիկ Մինասյան
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Հանեցեք հալեպահայությանը, փրկեք մեզ, ժողովո՛ւրդ. հալեպահայի կոչը
Անցած տարի Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները բավական ակտիվ աճեցին։ Եթե նախորդ տարվա վերջին դրանք կազմում էին շուրջ 3 մլրդ 230 մլն դոլար, ապա արդեն 2022թ. վերջին հասան 4 մլրդ 109 մլն դոլարի։
«Նա վախենում է, ենթադրում եմ՝ Ալիևը սպառնացել է, որ՝ դու այդ հարցը չբարձրացնես, թե չէ՝ այս կանենք, այն կանենք: Փաշինյանն էլ համարում է, որ դա ճիշտ է, և այդ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և, ինչպես ինքն է ասում՝ ԼՂ հայության միջև երկխոսության միջոցով։ Այսինքն՝ կարծում է, որ այդտեղ Հայաստանն անելիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ինչպես 3 տարի առաջ Մյունխենում Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով խայտառակվեց, ինչին հաջորդեց 44-օրյա աղետալի պատերազմը, այնպես էլ խայտառակվեց այս տարի։ Մյունխենում ներկայացվեց կապիտուլյացիա 2-րդի ստորագրման սցենարը։ Զավեշտն այն է, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գոնե կար Լեռնային Ղարաբաղ ձակերպումը, ապա հիմա Մյունխենում Ալիևը նաև դրանից հրաժարվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը լռեց. ինչպես գիտեք՝ լռությունը համաձայնության նշան է»,- ասաց Խաչատրյանը։
«Թյուրընկալում կա, որ այս օրենքը վերաբերում է միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հետ անմիջականորեն փոխկապակցված հարազատներին, կամ, որ օրենքը վերաբերում է միայն նրանց պաշտոնավարման ժամանակահատվածին: Օրենքն այնպիսի կարգավորումներ է նախատեսել, որ ուսումնասիրություն կարող են սկսել ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, և պարտադիր չէ, որ նա երբևէ որևէ պետական պաշտոն զբաղեցրած լինի: Կարծում եմ՝ այս գլխացավանքը շատ-շատերի դուռն է թակելու»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի խնդրահարույց դրույթներին ու դրա պրակտիկ կիրառության խնդիրներին:
Արցախի Վերածննդի հրապարակը լցվել է ազգային երգ ու պարով՝ նվիրված շարժման 35-ամյակին
Եթե խոսքը ենթակառուցվածքների զարգացման մասին է՝ գիշեր-ցերեկ պետք է մտածենք. Խաչատուր Սուքիասյան
Վատառողջ լինելս հաշվի առեք. Գնել Սանոսյանը խնդրեց զեկույցի մի մասը ներկայացնի տեղակալը
«Վերադարձիր» երգը 35-տարի առաջ դարձավ Արցախյան շարժման խորհրդանիշ
Հայաստանում մեզ շատ է պետք գալու ճանապարհները կրճատել. Խաչատուր Սուքիասյանը՝ Գնել Սանոսյանին
2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավոտյան գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու պահանջով: Ծնողների բնորոշմամբ՝ իրենց պահանջը «այս փնթի Կառավարությունից է»:
«Ունենք արցախյան հիմնահարց, ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանված ժողովուրդ ենք, նորից կանգնած ենք ցեղասպանության շեմին: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ հարցը լուծելու է ուժային ճանապարհով»,- նշեց Միհրան Հակոբյանը՝ կարևորելով այլ արժեքներով հասարակության ձևավորման հարցը:
«Մենք գիտե՞նք, թե ինչ ենք ուզում, ու առհասարակ, ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ: Հարցի պատասխանը մենք չունենք»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ հիմա ապրում ենք, և չի նշանակում, որ մեր օրոք ամբողջական պետք է վերականգնվեն հայության իրավունքները, կյանքի կոչվի Ազատ, անկախ, Միացյալ Հայաստան կոնցեպտը:
«Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը բացվելուց հետո կոչ կանեմ, որ Հայաստանից դեպի Արցախ հոսքը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան Արցախից Հայաստան»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում կոչ արեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հավելեով, որ դա կամքի ցուցադրություն կլինի:
«Մյունխենում հերթական անգամ ցուցադրվեց մակարդակների տարբերությունը, այսինքն, մի երկրի ղեկավար, որը 30 տարի վարում էր հայատյաց քաղաքականություն, նախապատրաստում էթնիկ զտումների և ՀՀ տարածքի զավթման ծրագրեր՝ իր հաղթանակած կեցվածքով, իսկ ՀՀ իշխանության գլուխը չէր կարողանում ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը»,- 168.am-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում:
«Միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանը և Խաղաղության պայմանագրի կնքմանը: Պետք է հասկանանք, թե ինչ գին ենք վճարում այդ խաղաղության դիմաց, և արդյո՞ք պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, Արցախ, և հայերը կարող են իրենց հայրենիքում ապրել անկախ, ինքնիշխան և անվտանգ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: