Նրա նստարանի մոտ` գետնին, դրված է անլար մագնիտոֆոն: Օրինակ, այսօր նա լսում էր Ալլա Լևոնյանի երգերից մեկը:
Բողոքող երիտասարդները նշում են, որ չեն դադարեցնի նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ Գևորգ Մելքոնյանը հրաժարական չի տվել:
«Դատարանն այսօր հովանավորեց գողերին, իսկ գողերի մեջ այսօր թիվ մեկ գողը Սերժ Սարգսյանն է: Սահմանադրական դատարանն ուղղակի հովանավորյալի կարգավիճակով հանդես եկավ»:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ներկայացրեց իր պահանջը: Նա նշեց, որ կամ Սերժ Սարգսյանը պիտի ինքնաբացարկ հայատարարի, կամ նոր ընտրություններ կլինեն, կամ ապրիլի 9-ին ժողովուրդը կորոշի իր անելիքը.
«Օրենքում պարզ գրված է. իրազեկում է ստացվում քաղաքապետարան, իրազեկման մասին տեղյակ է պահվում Ոստիկանությանը, և եթե տարածքը, որի մասին գնում է խոսքը, եթե Մշակույթի նախարարության հետ կապված է, նաև նրանց է տեղեկացվում` կարծիք ստանալու նպատակով: Կարծիքը ստացվել է, կարծիքի հիման վրա կայացվել է որոշում»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երգի-պարի «Կարին» խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին խնդրեց իրեն պարել սովորեցնել:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը:
Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:
Ազատության հրապարակում ուրախ տրամադրություն է: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն իր երգերով ողջունեց հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները, նույնիսկ հռետորաբանության համար, որովհետև այդ տասը դիակների պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղ: Հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին»
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանները հատուկ սահմանում ունեն անձրևի համար, և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներին:
Իշխանությունը շատ է խոսում բանակցությունների մասին, բայց, ցավոք սրտի, չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց շրջել Ազատության հրապարակում ու բարևել հավաքվածներին:
Ր. Հովհաննիսյանը դիմեց լրագրողներին` ասելով, որ պետք է հարցնել Ա. Սարգսյանին, արդյո՞ք նա ցանկանում է, որ իր հանդիպումը տեսագրվի: Վերջինս պատասխանեց, որ որևէ առարկություն չունի:
Այսօր երկրորդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Նրա կողքին է գտնվում իր ավագ որդին` Կարինը:
Արկադի Վարդանյանը, ով նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված առաջին հանրահավաքի ժամանակ հարթակում էր և ելույթ ունեցավ, երեկվա հանրահավաքի ժամանակ շարքային մասնակից էր:
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքին ներկա էր նաև հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
«Ոչ միայն երիտասարդներն են մեկ-մեկ ինչ-որ չարաճճի բաներ ասում, էդ հարգարժան մարդն էլ մեկ-մեկ շեղում է տալիս։ Բայց ինքը վաղն արդեն փոքրամասնության մեջ է»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը:
«Գյումրին չի ծախվում, ծախու չէ Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»,- Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, որտեղ նրան դիմավորեցին հազարավոր գյումրեցիներ:
«Եթե դու հրահանգ ունես, ես խնդրում եմ, որ մոտիկից հրահանգը կատարեք, որովհետև դու ծառայության մեջ ես և հպարտ ենք ձեզանով: Թաքուն մի արեք»,- ոստիկանության ավագին ասաց Ր. Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթի ժամանակ լսեց, թե ինչպես է հրապարակում գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենան բարձրախոսով հայտարարում, որ հավաք մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել:
«Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Կարծում եմ, որ այն կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա էլ լավ կնստի»,- ասաց երգահանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին` եթե Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի «Նախագահական ընտրություններ» երգը գրեր այսօր, այն ի՞նչ բովանդակային փոփոխություններ կունենար, կամ արդյո՞ք կգրեր այդ երգը:
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին:
Ազատության հրապարակում ժամեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում անդրադարձավ բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմակիցների քայլերը, և թե ինչպե՞ս ենք դրանց միջոցով հասնելու հաղթանակի ամրագրմանը:
«Նրանք այլևս քաղաքական դիակներ են, իմ կարծիքով, որովհետև, եթե ամոթ ու աբուռ ունենային՝ վաղուց հրաժարական էին տվել»:
«Երիտասարդ հանրապետականներից մեկն ակնարկ էր արել, քննադատել, որ ռուսերեն բառեր եմ օգտագործում: Դու ուրեմն «զադնի» չես հասկանում: Ուրեմն ասեմ՝ ոչ մի նահանջ չի լինելու»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ բարոյական առումով ճիշտ և կոռեկտ չի լինի, եթե կուսակցությունը հայտարարի Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու մասին, թեև իբրև ՀՀ քաղաքացի՝ ինքն ակտիվորեն մասնակցում է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
«Իր թռիչքի պահին խփեցին, որովհետև գիտեին, որ այդ թռիչքը փոխելու է երկիրը: Մենք պարտավոր ենք ընդունել այդ ժառանգությունը, այդ պատգամը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ես գնում եմ աշխատանքի և հանդիպում եմ մեր բնակիչների հետ, ընդունելության եմ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Երևանի քաղաքապետը