«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արմեն Աշոտյանն է։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն շահարկումներին, թե Ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի կուտակումներ են եղել, Էդգար Էլբակյանն ասաց, որ այդ կուտակումները հիմա էլ կան. «Այդ կուտակումները կային 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ Սասուն Միքայելյանն ասում էր՝ ոչ մի կուտակում չկա: Եկեք՝ փաստերով խոսենք: 2018թ. Նախիջևանում հակառակորդը ունեցել է դիրքային բարելավում. որակական կշիռ ու կարևորություն ունեցող տարածքի մասին է խոսքը»:
«Հայրենիք» կուսակցությունն Արցախում հանդիումներ է ունեցել Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հոգևոր դասի և «Ազատամարտիկների միության» անդամների հետ, այսինքն՝ նախատեսված բոլոր հանդիպումներն էլ տեղի են ունեցել, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ի սկզբանե նախատեսված չի էլ եղել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող ՀՀ քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել այն խնդիրների մասին, որի մեջ հայտնվել են համավարակի պատճառով: Նրանք ՀՀ կառավարությունից ակնկալում են բանակցություններ ռուսական և վրացական կողմերի հետ, որպեսզի թույլ տան ցամաքային ճանապարհով վերադառնալ Հայաստան:
Օպերայի բակում տեղի էր ունենում ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ցուցարարները պնդում են, որ Կառավարությունը պետք է կատարի իր խոստումը, այն է՝ ուժը կորցրած ճանաչի Ամուլսարում ոսկու հանքի ծրագրի ՇՄԱԳ-ը և տա հստակ պատասխան, թե ի՞նչ դիրքորոշում ունի հանքի շահագործման վերաբերյալ: Նրանց են միացել նաև Ջերմուկի բնակիչները, որոնք ավտոերթով եկել են Երևան:
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՌԴ քաղաքացիները և ՀՀ այն քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանում: Քաղաքացիները պահանջում են բացել սահմանները, որպեսզի կարողանան ցամաքային ճանապարհով վերադառնալ Ռուսաստան:
«Մենք այստեղ կշարունակենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ վարչապետը չգա և չխոսի մեզ հետ»: Ասաց այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
«Գնամ գողություն անե՞մ, 60 տարեկան մարդ եմ». այսօր Կառավարության առջև ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ՌԴ քաղաքացի է, եկել է Հայաստան և չի կարողանում ետ գնալ, իսկ ապրուստի միջոց այլևս չունի:
Այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին հավաքվել ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Նրանք պահանջում էին հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ, իրենց խոսքով, մնացած բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումներն ու խոսակցությունները որևէ արդյունք չեն տվել: Ցույցի կազմակերպիչներից մեկն ասաց, որ ինքն այսօր վերջին անգամ է գալիս Կառավարության շենքի մոտ այս հարցի համար:
Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն այսուհետ կազատվի հարկումից:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքներում մարզպետարանի վերահսկողական նվազման մեխանիզմներին, ասաց, թե այնքան էլ լավատես չէ, որ մարզպետարանի կամ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմը կարող է արդյունավետ լինել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիները վերահսկեն գործընթացները:
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում իրականացրեց և Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում եղած գումարից 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշեն համայնքի կամրջի նորոգմանը:
Կառավարությունը այսօր հաստատեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Մինչ կառավարության նիստի այսօրվա օրակարգին անցնելն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախորդ օրվա կորոնավիրուսով վարակակիրների թիվն ու ասաց, թե նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը գնահատելով և համեմատելով՝ կարելի է ասել, որ կա իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումն էլ դադարել է:
Բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց. ՈւՂԻՂ
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Կարինե Նալչաջյանը նկատեց՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Նիկոլ Փաշինյանի ինքնանույնացումների մեջ. «Նա խոսում է ոչ թե Քրիստոսի, եկեղեցու մասին, այլ՝ ինքն իր մասին, ինքը կենտրոնացած է իր կերպարի վրա: Առանձնապես հիմքեր չունեմ մտածելու, որ ինքը մեծագույն արժեք է համարում եկեղեցի պահպանելը, մեր կրոնի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ որևէ նվիրվածություն չի երևում: Ուղղակի փրկչի գաղափարն իրեն դուր է եկել, ինքը ներկայացել է՝ որպես փրկիչ, և փրկչի կերպարը Քրիստոսն է: Պարզունակ են կապերը, եկեք՝ խորքային բաներ չփնտրենք»:
«Այդպիսի բան երբեք չի եղել: Մեր զինված ուժերը մշտապես շատ արդյունավետ կերպով զբաղվում էին մարտական պատրաստվածությամբ, մեր զինված ուժերը պարբերաբար անցկացնում էին զորավարժություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ Ապրիլյան պատերազմը սկսվեց, որովհետև ՀՀ զինված ուժերը գտնվել են ոչ պատշաճ վիճակում, և թշնամին դրանից օգտվել է:
«Բացարձակապես համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ ինքն անկախ Հայաստանի նախագահներից միակն է, որի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել:
«Ես ոչ միայն այդ ժամանակ, երբ օդանավում զրուցում էի լրագրողների հետ, ես ամսի 5-ին էի համոզված, որ մենք հաղթել ենք, բայց իրադրությունը պահանջում էր, որ դա չշեփորահարենք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսին օդանավում լրագրողներին տված հարցազրույցում նա չէր օգտագործում «հաղթանակ» բառը:
2017 թվականին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատել:
Ինչ խոստացավ Սերժ Սարգսյանը լրագրողին
«Միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն էր Ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը:
«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում՝ նաև Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել, չի կարող»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդը:
«Համենայն դեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ: Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն: Էդպիսի հասկացողություն չկա: Թերացում նշանակում է՝ թերացում, թերացումը անդրադառնում է մարդու, ուրեմն, պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե հետախուզությունը թերացել է, դա նշանակում է՝ ավելի խորը հետևանքներ, քան Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը, և արդյո՞ք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, կանգնե՞լ են մարդիկ պատասխանատվության առաջ, թե՞ ոչ:
«Գիտե՞ք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել, կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ: Եվ ես խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ»,- անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ պատասխաններ է ռուսական կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դեռևս 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին մենք մեր հարևան Իրանից Հայաստան ենք ներկրել հսկայական քանակությամբ դիզվառելիք, բենզին և հաց, որոնք ոչ միայն մինչև Ապրիլյան պատերազմ, այլև մինչև իմ հրաժարականի օրը եղել են՝ որպես պետական ռեզերվներ: Բացի դրանից, ՊՆ-ն մշտապես կուտակել և Ապրիլյանի նախօրեին ունեցել է բավական անձեռնմխելի պաշար»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա ասուլիսին պարզաբանեց, թե ինչո՞ւ է ասուլիսի անցկացման վայր ընտրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:
«Ծիծաղելի է, երբ ասում են թե չի եղել պաշտպանվելու հրաման». Սերժ Սարգսյան
«Մենք հաղթել ենք. չափման միավորն այն է, որ Ալիևը խոսեց իրեն Արցախի ճանաչումը պարտադրելու մասին». Սերժ Սարգսյան