«Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում չլինի»․ Փաշինյան
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամները` իրենց փակ նիստի մասին. ՈւՂԻՂ
«Իրենց նպատակը, ի սկզբանե, տարածքային ձեռքբերումներն էր. խոսքը ոչ թե մի քանի դիրքի, այլ բնակավայր «ազատագրելու» մասին է: Նրանք չկարողացան նման բան անել: Ինչպե՞ս Ալիևը դա իրենց բնակչությանը ներկայացրեց՝ որպես հաղթական պատերազմ՝ չնայած բազմաթիվ կորուստների. իրենք ունեին մի լքված բնակավայր, որը կոչվում էր Չոջուխ Մարջանլի, դրան բառացիորեն կպած մեկ այլ ուրիշ բնակեցված բնակավայր կար: Ապրիլյանից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե իբր ազատագրել է Չոջուխ Մարջանլին, հետո, երբ թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի, ընդդիմությունը ասաց, որ այս տարիներին այն միշտ էլ եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ասացին, որ հնարավոր չէր այնտեղ բնակվել, որովհետև իբր թե հայկական դիրքերից գնդակոծում են: Դա էլ է սուտ, որովհետև մի քանի տասնյակ այն կողմ բնակեցված բնակավայր կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այս խնդիրը ծագել է ստեղծված իրավիճակից ու նկատելի է անզեն աչքով, որ ազգային արժեքները, մասնավորապես՝ ընտանիք, եկեղեցի, հերոսներ, հայոց լեզու և հայ գրականություն, գտնվում են թիրախային հարձակման տակ և գտնվում են այդ հարձակման տակ ոչ թե մեկ օր, մեկ ամիս, այլ տևական ժամանակ, ավելին՝ այդ հարձակումների ինտենսիվությունն աճում է, ինչը խոսում է դրանց մշակված և ծրագրային լինելու մասին։ Եթե լինեին մեկ-երկու առանձին դրվագներ, ապա դա կարող էինք ընդունել՝ որպես նորմալ երևույթ, սակայն արդեն գործ ունենք սիստեմատիկ մի երևույթի հետ, որը տեղավորվում է արդեն պետական քաղաքականության մեջ, մասնավորապես՝ կրթական չափորոշիչների, նախարարների և այլ պետական գործիչների հայտարարությունների տեսքով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
«Հաճույքով կպատասխանեի, բայց ուշանում եմ»,- այսպես պատճառաբանեց լրագրողների հարցերին չպատասխանելն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ավարտից հետո տարածքը լքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արայիկ, հեռացի՛ր». «Կամք» նախաձեռնության ակցիան ԿԳՄՍՆ֊ի դիմաց․ ՈՒՂԻՂ
Ինչու ենք մենք բողոքում: Առաջին հերթին, իհարկե, մեր էմոցիաներին ազատություն տալու համար: Մի ուրիշ մարդու ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից բողոքելով` մենք դուրս ենք թողնում մեր ներսում կուտակված գոլորշին և կարճաժամկետ թեթևություն ենք զգում:
Անդրադառնալով Ջորջ Սորոսի և Սորոսի գրասենյակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականներին, Վարուժան Հոկտանյանը հետևյալն ասաց. «Նոր իշխանությունները, երևի, սիրում են… «կորոնավիրուսն ում շունն է», «Սորոսն ում շունն է» արտահայտությունները, երևի իրենց շատ է դուր եկել… շների տերերին գտնելու: Չգիտեմ՝ ինչու են այդ արտահայտություններն օգտագործում: Ճիշտ կլիներ՝ այստեղ Ալեն Սիմոնյանին հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչու դա ասաց: Կարող է՝ գիշերը վատ էր քնել, վեր էր կացել առավոտյան ու այդպիսի մտքեր էր հայտնել»:
«Այս պահին ունենք 260 հազար դոլար, որը կուտակվել է հաշվեհամարին։ Այժմ տարբեր խողովակներով դրամահավաքները շարունակվում են, շատ շուտով՝ հաջորդ շաբաթ, Հանրային հեռուստաընկերությամբ էլ կկազմակերպենք համերգ-դրամահավաք։ Այստեղ նշեմ, որ հիմնադրամն անցած տարի շուրջ 255 հազար դոլար տրամադրեց Բեյրութի կրթական հաստատություններին, քանի որ այնտեղ սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է արդեն տևական ժամանակ, մարդիկ իրենց գումարը չեն կարողանում բանկերից հանել, դպրոցների վիճակը շատ վատ է, դրա համար մենք որոշեցինք այդ 255 հազար դոլարն ուղղել հենց կրթական հաստատություններին։ Կարծում եմ, որ այս անգամ ևս օգնություն կհատկացնենք կրթական հաստատություններին»,- ասաց Հայկակ Արշամյանը։
Երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, մամուլը գրեց, թե դա ավելի վաղ կայացրած պայմանավորվածության արդյունք էր:
«Ուզում եմ նշել, որ Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, որպես հնարավոր թեկնածու՝ դիտարկվում է, բայց Կառավարության թեկնածուն չէ»,- ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի և իշխող «իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն է։
Արցախյան պատերազմից հետո սահմանի տարբեր ուղղություններով դիրքային բավականին փոփոխություններ են եղել: Դրանք մարտավարական տարբեր բնույթի գործողություններ են, որոնք տարբեր բնույթի շարժերի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվել են: Եթե Արցախի հատվածում չեզոք գոտու հաշվին են դիրքային փոփոխություններ եղել, նույնն էլ՝ Տավուշի հատվածում կամ մեր հարավային ուղղությամբ:
«Ի պատասխան այդ դժգոհությունների՝ մենք, սակայն, տեսնում ենք կառավարության զրոյական արձագանքը։ Որքան էլ ուզում են ասեն, թե այս կամ այն անձը, Քոչարյանի կամ մյուսի աջակիցն է կանգնած այս կամ այն ակցիայի հետևում, ու դրա համար չեն արձագանքում, միևնույն է, դրանց խնդիրները չեն լուծվում, իշխանությունների այդ պատճառաբանությունները չեն ծածկում խնդիրները, որոնք կան, օրինակ, կրթության, Ամուլսարի հարցի և այլ ոլորտներում, իսկ կառավարությունն այդ բոլոր դժգոհությունների վերաբերյալ կցուցաբերի զրոյական արձագանք և լկտի անտարբերություն, քանի դեռ Երևանի կենտրոնում չեն հավաքվել մարդիկ ու պահանջել, որ սթափվեն։
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից:
Այսօր մոտ 4 ժամով ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում էին Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգից։ Այն հունիսի 18-ին ներկայացվել էր Կառավարության նիստում: Գործադիրի որոշմամբ թույլատրվեց սիգ ձկան փորձարարական որս իրականացնել, ինչն արգելված էր 2004 թվականից: Ըստ կարգի՝ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500գ-ից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի դնովի ցանցերով, ձկնորսություն իրականացվելու է օրվա լուսային ժամերին, մուտքի ու ելքի տեղամասերում, որոնք թվով 17-ն են, աշխատելու են տեսուչներ, որոնք համապատասխան մատյաններում որոշակի տվյալներ են լրացնելու՝ դրանք հետագայում նախարարությանը տրամադրելու համար:
Երևան-Սևան ճանապարհը կաթվածահար է եղել. ձկնորսները փակել են մայրուղին․ ՈՒՂԻՂ
«Հայաստանն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները» Նիկոլ Փաշինյան
ՏԿԵ նախարարության պատասխանը՝ Մարալիկի Առողջության կենտրոնին
«Էսքան ժամանակ ոչ մի փորձանքի առջև չենք կանգնել»,- ասում է Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատան մանկաբարձ Մերի Ասատրյանը՝ հավելելով, որ ծննդատունը փակելու որևէ պատճառ չի տեսնում:
«Միայնակ կին եմ, ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ մի բան»,- ասում է Մարալիկի ծննդատան աշխատակից Արեգնազան Բալոյանը, ով նույնպես արդեն 7 ամիս աշխատավարձ չի ստացել:
Այսօր Մարալիկի ծննդատան փակման դեմ ակցիայի ժամանակ մանկաբարձ Հերմինե Հանիսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, սակայն ոչ մի օր չեն բացակայել աշխատանքից, անտրտունջ աշխատել են, տնօրենից էլ գումար չեն պահանջել, որովհետև մտածել են, որ խնդիրը շուտով կլուծվի:
«Մարդիկ վախից երեխա էլ չեն ունենում». Մարալիկի ծննդատան աշխատակից
«Խայտառակ իրավիճակ է»,- ասում է Շտապ օգնության աշխատակից Անահիտ Հակոբյանը, ով Մարալիկի առողջության կենտրոնում աշխատում է արդեն 40 տարի և այսօր միացել էր Մարալիկի ծննդատան փակվելու դեմ բողոքի ակցիային: Կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում, քանի որ ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց աշխատանքից ազատելու համար իրավական ակտ չկա:
Այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:
«Վարչապետը Մարալիկի մարզով երբեք չի հետաքրքվել. ինչո՞ւ չես գալիս». Մարալիկի ծննդատան աշխատակից
Մարալիկի ԲԿ-ի աշխատակիցները Շիրակի մարզպետարանում քննարկում են ծննդատան հետագա հարցը. ՈՒՂԻՂ
«5 թոռնիկ ունեցել եմ Մարալիկի ծննդատանը, ոչ մի բողոք չունեմ, 6-7-ն էլ պիտի ունենամ». Մարալիկի բնակիչ
«Ամբողջ նախարարությունում մի ազատ մարդ չգտնվեց՝ Մարալիկի ծննդատան հարցը լուծելու համար». բուժքույր
«Մարալիկի ծննդատունը 7 ամիս շարունակ աշխատում է առանց աշխատավարձի». Բողոքի ակցիա Մարալիկի պոլիկլինիկայում. ՈՒՂԻՂ: