Աննա Հակոբյանի քաղաքական նպատակների թիրախը

Ժամանակ առ ժամանակ հասարակական ակտիվություն ցուցաբերող Աննա Հակոբյանն ի պաշտոնե առաջին տիկինը չէ: Բայց դա չի խանգարում, որ պարբերաբար՝ օգտագործելով ամուսնու իշխանության տված հնարավորություններն ու ռեսուրսները, իրագործի քաղաքական ու այլ նպատակներ հետապնդող ծրագրեր ու գործունեություն:

44-օրյա պատերազմի ընթացքում նա ստեղծեց «Էրատո» կանանց ջոկատը, զինվորական համազգեստով Արցախի հրամանատարական բունկերում հրահանգներ տվեց հրամանատարներին, լուսանկարներ հրապարակեց իբր առաջնագծից: Հետո լուրջ քննադատությունների արժանացավ ու որոշ ժամանակով անհետացավ հանրության տեսադաշտից:

Առաջին տիկնոջ հովերով տարված Աննա Հակոբյանը կրկին ակտիվացավ, այս անգամ  սոցցանցերում՝ ցուցադրելով նոր սանրվածքն ու երեկոյան զգեստը՝ մորթե թիկնոցով: Տպավորություն է, որ նա ոչ թե պետությունը պատերազմի մեջ ներքաշած, պատերազմը տանուլ տված, հազարավոր լուսավոր տղերքի կյանքը նժարին դրած, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի կին է, այլ ինչ-որ անհայտ ու երջանիկ մոլորակի առաջին տիկինը, որն ապրում է մեկ այլ իրականությունում:

Նա պարբերաբար ակտիվանում է երկրի ու պետության համար ճակատագրական իրադարձություններից առաջ: Դրա վառ ապացույցը պատերազմից առաջ Մեհրիբանին Արցախ թեյ խմելու հրավիրելն էր:

Եվ ահա նա կրկին ակտիվացել է: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ հիմա, երբ Արցախում և Հայաստանի որոշ սահմաններում իրավիճակը լարված է:

Ի՞նչ է անում նա, միջոցառումներ է կազմակերպում զոհված զինծառայողների ընտանիքի կին անդամների հետ՝ թիրախավորելով նրանց, հասարակության մեջ կրկին սերմանելով ատելություն ու անհանդուրժողականություն:

Տեսանյութեր

Լրահոս